16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կգա ընտրություն, եթե իմ որդին էլ կմասնակցի՝ իրա ցավն էլ տանեմ. Ս. Միքայելյան

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Սասուն Միքայելյանը իր քաղաքական գործունեությունը շարունակելու է խորհրդարանում: Այս մասին նա ասել է՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ կառավարությունում մի պաշտոն էլ ինքը չզբաղեցրեց: «Առաջարկվելը ո՞րն է, ես իմ տեղում եմ՝ ինչպես միշտ: Բոլորս պետք է գնայի՞նք գործադիր, օրենսդիրում մարդ չպետք է մնա՞ր: Ես էլ իմ գործն եմ անում օրենսդիր մարմնում՝ […]

Նոր քրեական գործեր կան հարուցված. Դավիթ Անանյան

«Վերջին 2 ամիսներին ՊԵԿ հետաքննական վարչության կողմից մի շարք գործեր են հարուցվել, հիմնականում Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով: Ես կնշեմ խոշոր երեքը՝ «Գյումրի-Գարեջուր»՝ մոտ 360 մլն դրամ իրավախախտում, «Կոնտուր Գլոբալ» հիդրոկասկադ՝ 855 մլն, «Վիլիջ Գրուպ»՝ 1․7 մլրդ դրամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ըստ նրա՝ Քննչական վարչության գործունեության հետ կապված վերջին […]

Փրկենք Երեւանը չորացումից. ԵԼՔ-ի կոչը

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Սամսոնյան կոչ է անում Երեւանի բնակիչներին ծայրահեղ ուշադիր լինել մեր միջավայրում կանաչ տարածքների եւ ծառերի նկատմամբ դրանց անխնա ոչնչացումը կանխարգելելու համար։ Նրա տարածած հայտարարության մեջ ասված է. «Հարգելի համաքաղաքացիներ, ես՝ որպես ավագանու անդամ, իմ գործունեության մեկ տարվա ընթացքում բազմաթիվ ահազանգեր եմ ստացել կանաչ տարածքների եւ ծառերի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ։ […]

Էդուարդ Շարմազանովի ելույթը Լեհաստանում (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին: Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել գագաթաժողովում:

Յուրացումներ զորամասում

2018թ. հունիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը: Քննությամբ պարզվել է, որ ոստիկանության օրվա կապակցությամբ՝ ՀՀ ՈԶ N զորամասի անձնակազմը պետք է պարգևատրվեր մինչև մեկ պաշտոնական դրույքաչափով: Տեղեկանալով այդ մասին՝ զորամասի […]

Աստվածաշունչը զգուշացնում է

Զգույշ եղեք, չլինի թե ամբարտավանանան ձեր հոգիները, մեղք գործեք, օտար աստվածներ պաշտեք ու երկրպագեք նրանց: Այն ժամանակ Տերը խիստ կզայրանա ձեզ վրա, արգելք կդնի երկնքի վրա, անձրեւ չի լինի, հողն իր բերքը չի տա, եւ դուք շատ արագ կկորչեք այս լավ երկրից, որ Տերը տվել է ձեզ: Երկրորդ օրենք 11.16-17

Արարատը համաձայն չէ Դանիելի հետ

«Ես այդ հանձնաժողովին շատ մասնագիտական չէի անվանի: Ամեն դեպքում պաշտոնական անվանման մեջ մասնագիտական բառը չկա եւ նաեւ  աշխատակարգի մեջ էլ չկա այդպիսի սահմանափակում»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ, վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը`անդրադառնալով դիտարկմանը, ԸՕ փոփոխությունների խորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստին կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի արտահայտած այն մտքին, թե իրենց […]

Մերժում ենք ԼՂ հիմնահարցի ռազմական լուծումը եւ ռազմատենչ հռետորաբանությունը. Է. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին: Խորհրդարանի լրատվական բաժնից հայտնում են, որ Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել գագաթաժողովում: Ելույթը ներկայացնում ենք ստորև. «Երախտիքի խոսք եմ հղում Լեհաստանի Սեյմին դեռեւս […]

Քաղաքական ամբիցիաների՞, թե՞ կայունության խնդիր

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի 1 վերացնել ԱԺ կոալիցիա կազմելու համար կուսակցությունների թվաքանակի սահմանափակումը: Այսօր խորհրդարանում ԸՕ փոփոխությունների խորհրդարանական հանձնաժողովի նիստին առաջարկը ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ սա անկայունության կհանգեցնի: Ըստ նրա, փոքր ուժերը, որոնք մեծ հեղինակություն չունեն, 5%, կամ 4%, տոկոս ստանալով կմիավորվեն մեծամասնություն կազմող ուժի […]

ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի՞ առաջադրի

Իմ տեղեկություններով՝ Հանրապետական խմբակցությունը չի ուզում քաղաքապետի թեկնածու առաջադրել: Այս մասին  ասաց Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ենոք Ազարյանը: Նրա տեղեկություններով՝ «Հանրապետականը» ոչ միայն քաղաքապետի, այլ նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի: «Ես որքան հասկանում եմ, ո´չ թեկնածու պետք է առաջադրվի և ո´չ էլ ընտրություններին են մասնակցելու»,- նշեց Ենոք Ազարյանը: Հիշեցնենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի