03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թավշյա հեղափոխությունից ոգևորված՝ ԿԳ նախա­րարը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթեր­թը գրում է. «Թավշյա հեղափոխությունից ոգևորված՝ կրթության և գիտության նախա­րար Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ տարբեր առիթներով նաև ոչ պաշտոնական շրջանակներում հայտարարել է, որ Հայաստանի բոլոր բու­հերի ռեկտորները պետք է փոխվեն, քա­նի որ նրանք ռեժիմի սպասարկուներն են եղել: 

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթեր­թին հայտնի դարձավ, որ նա այս շա­բաթ օրը հանդիպելու է պետական բուհերի ռեկտորների հետ: Ըստ մեզ հասած լուրերի՝ շաբաթ օրը նա փորձելու է նա­և բարձրացնել ռեկտորների փոփոխու­թյան հարցը: 

Ավելին՝ ըստ որոշ տեղե­կությունների՝ ինքը ներկայիս պետական բուհերի ռեկտորներին փոխարինող թեկնածուներ ունի, հիմնականում երի­տասարդներ: Սակայն նախարարի մա­մուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը ի պատասխան հայտարարեց, որ այդ տեղեկությունները սուտ են ու կեղծիք»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ