«Մահացու» հարված կլինի. Ժամանակ
Հունիսի 21-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկություն տարածեց, որ 2018-2019 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 8 թիմեր: Դրանք են՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Լոռին», «Արցախը», «Ալաշկերտը», «Գանձասար-Կապանը», «Բանանցը» և Երևանի «Արարատը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու ազգային արտոնագրեր էին ստացել 10 թիմեր: Գյումրիի «Շիրակը» ՀՖՖ-ի կողմից բռնաճնշումների և ամենաթողության հետևանքով հրաժարվեց մասնակցել […]





































