11 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Գագիկ Սուրենյանը շտապում է տեղեկացնել

Այսօր եւ վաղը՝ հունիսի 22-23-ին, Հայաստանը դեռեւս կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում: Երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում կպահպանվեն ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւները, իսկ առանձին հատվածներում շատ մեծ է կարկտի հավանականությունը: Հունիսի 26-ից սկսած տեղումները բոլոր մարզերում կդադարեն: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա: Արդյունքում արդեն հունիսի 27-ին հանրապետության ցածրադիր գոտիներում՝ Արարատյան դաշտ՝ Երեւան, Տավուշի ցածրադիր գոտիներ՝ Բերդ, […]

Հանրային հեռուստաընկերության լրատվականը նոր տնօրեն ունի

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն կնշանակվի լրագրող Վահագն Թևոսյանը: Վահագն Թևոսյանը աշխատել է «Հրապարակ» օրաթերթում, Արմնյուզ հեռուստաընեկերությունում, Արարատ Հեռուստաընկերությունում, «Հայկական ժամանակ» օրաթերթում որպես փոխխմբագիր, Ռադիոհայ լուրերի տնօրեն և այլն: Վահագն Թևոսյանի կինը «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է՝ փոխարինել է ՀՀ վարչապետի տիկնոջը` Աննա Հակոբյանը: 

Մանվել Գրիգորյանի փաստաբանը չի բացառում, որ կդիմի ՄԻԵԴ

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը չի բացառում, որ կդիմի ՄԻԵԴ՝ իր պաշտպանյալին խոշտանգման ենթարկելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք ընդգրկված են կառավարության որոշման մեջ,  որով անհամատեղելի է անձին արգելանքի տակ պահելը,  այսինքն կալանավորելը: Փաստաբանը հայտարարել էր, թե կալանքի տակ պահելով իր պաշտպանյալին, […]

Զոհրաբ Մնացականյանը շփումներ է ունեցել Էլմար Մամեդյարովի հետ

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մինսկում մասնակցում է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում լուսանկարներ է հրապարել, որտեղ երեւում է, որ Զոհրաբ Մնացականյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ հանդիպման վերաբերյալ դեռ որեւէ պաշտոնական հայտարարություն չկա:  

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը զարմացած է ոստիկանության տարածած հաղորդագրությունից. Ա1+

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը զարմացած է այսօր ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ըստ որի` «Սեքյուրիթի դրիմ» եւ «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ: Պարոն Զաքարյանը նկատում է, որ սա հենց այն գումարն է, 15 ամիսների համար «Սեքյուրիթի դրիմ»-ը վճարել է «Էլլիպս Ջի Էյ»֊ին տեխնիկական սպասարկման […]

Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող»-ին՝ խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հունիսի 21-ին ստացվել և վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի կողմից խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի հունիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների կողմից «օրենքով գող» համարվող, ՌԴ […]

Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրապարակային ներողություն է ակնկալում վարչապետից

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն  Բաղդասարյանը  բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին  ՝ խնդրելով ապահովել անկողմնակալ քննություն ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով:  Փաստաբանն ասել է, թե  եթե պարզվի, որ վիրավորել են Գրիգորյանի անունն ու պատիվը, պետք է հրապարակային ներողություն խնդրել նրանից:  «Օրեր առաջ Ձեր ֆեյսբուքյան եթերով հայտարարեցիք, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը միայն կապված չէ զենք-զինամթերքի […]

Հայաստանն ստանձնել է ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 51-րդ նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: Նստաշրջանի ավարտին Ալբանիայից կառույցի նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Խորհրդանշական մուրճը հանձնվել է պատվիրակության ղեկավարին: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, Գեւորգ […]

Մանվել Գրիգորյանին ԱԱԾ-ում խոշտանգում են. փաստաբան /տեսանյութ/

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօր հայտարարել է, թե իր պաշտպանյալն ԱԱԾ մեկուսարանում խոշտանգման է ենթարկվում: «Պետական լիազոր մարմիններն առանց քննության առնելու անձի հիվանդությունները վերցրել են նրան արգելանքի տակ, որը միջազգային իրավանորմով դասվում է պետության կողմից կատարվող անմարդկային ծանր հանցագործությունների թվին եւ կոչվում է անձի խոշտանգումՆա հայտարարել է, թե Մանվել Գրիգորյանի շուրջ ձեւավորված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի