22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում. ՀՀ վարչապետ

Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին, ՖՄԿ Երևանի գագաթաժողովի հանդիսավոր բացման արարողության ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր […]

Դուխով՝ օդում կախված

Վարչապետ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, թե  հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե չհասնենք նաեւ տնտեսական հեղափոխության, ապա իր այս խոսքերը նա լրագրողների խնդրանքով մեկնաբանեց: Ասաց,  որ կառավարության գլխավոր խնդիրն  է լինելու ստեղծել այնպիսի հնարավորություններ, որ մարդիկ տնտեսական առումով կարողանան ստեղծագործել, որ այդ հնարավորությունները իրական լինեն: Անշուշտ, գեղեցիկ ձեւակերպում է: Ավելին, արդեն իսկ դրական քայլ է, որ վարչապետ […]

Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի կողմից մարվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից մարվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային: Հոկտեմբերի 11-12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:

Ֆրանկոֆոնիայի երկրների առաջնորդները հարգանքի տուրք մատուցեցին Ծիծեռնակաբերդում

Ֆրանկոֆոնիայի երկրների առաջնորդները, ինչպես նաև կազմակերպության քարտուղար Միքայել Ժանը ծաղկեպսակ դրեցին Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Իրենց երկրների անունից հյուրերը հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։ Դրանից հետո պետությունների ղեկավարները կժամանեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բացմանը, որը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 11-ին և 12-ին։ Գագաթնաժողովին ներկա կլինեն Էմանուել Մակրոնը, Ջասթին Տրյուդոն, Շառլ Միշելը, այլ հյուրեր։ Գագաթնաժողովին կմասնակցեն […]

Ինչից սկսեց Հայկ Մարությանը. Հրապարակ

Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանըթեեւ դեռ երդմնակալության պրոցեդուրան չի անցել՝ այն կկայանա հոկտեմբերի 13-ին, սակայն, ըստ էության, ստանձնել է քաղաքապետի պաշտոնը եւ անցել իր պարտականությունների կատարմանը։ Առաջին գործերից մեկը, մեր տեղեկություններով, եղել է Երեւանի 2800-ամյակի տոնակատարության ծրագրի ուսումնասիրությունն ու մեծապես կրճատումը։ Թերթին ասացին, որ տոնի համար նախապես 1 միլիարդ 700 միլիոն դրամ է նախատեսված եղել, Մարությանը […]

Թռիչքդ շաքարով կտրեմ, պարոն վարչապետ, բայց եկեք մի հատ հասկանանք. 168 Ժամ

Հոկտեմբերի 10-ի առավոտը բարի է բոլորի համար, բացի տնտեսագիտություն հասկացողներից»,- եթե ազգովի խաղայինք հայտնի մաֆիա խաղը՝ կասեր խաղավար Նիկոլ Փաշինյանը եւ կներկայացներ ֆինանսական վերջին ցուցանիշները: Դա, իհարկե, շատ կոգեւորեր սկսնակ խաղացողներին, եւ նրանք առավոտը կհամարեին բարի, սակայն այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ հասկանում են տնտեսագիտությունից, կհասկանային, որ նման մանիպուլյացիայով սկսված առավոտը շատ հեռու է […]

ԱԱԾ-ն պարզում է Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող գույքերի ֆինանսավորման աղբյուրները

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:   Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և […]

Իրականում ինչ է «Նոր Հայաստանը». Հայոց աշխարհ

Հայաստանում յուրաքանչյուր իշխանափոխությանն ուղեկցող պատգամավորների փախուստների կամ, այսպես կոչված, առնետավազքերի պատմությանը շատ անդրադարձեր են եղել, սակայն մինչ օրս ոչ ոք դասեր չի քաղել հիշյալ տխուր իրողությունից։   Իսկ երբ վերջին օրերին իշխանությունները Ազգային ժողովի գործարար պատգամավորների հետ «զրույցների» միջոցով իրականացվող բացահայտ ճնշումներով սկսեցին հովանավորել ու քաջալերել այս արգահատելի երեւույթը, բոլորը համոզվեցին, թե իրականում ինչ է «Նոր […]

Հայկական շուկայում կարագի գինը ռեկորդ է խփում. Ժողովուրդ

Կարագի գները միջազգային շուկա­յում այս տարվա մայիսից սկսած նվա­զում են: Օրինակ՝ եթե մայիսին կարագի մեկ կգ-ն կազմել է 5.7 դոլար, ապա այս օրերին այն միջազգային շուկայում վա­ճառվում է 4 դոլարով: Բայց չնայած սրան՝ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունա­կում է բարձր մնալ, երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգ­րամը վաճառվել է 4300-4400 դրամով, […]

Որտեղ է կառավարության ձախողման պատճառը. Ժողովուրդ

Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնամուխ եղավ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին` միաժամանակ քայլեր ձեռնարկելով ստվերը կրճատելու ուղղությամբ: Միայն թե չնայած այդ հանգամանքին` ընթացիկ տարում հարկային եկամուտներն ավելանալու փոխարեն պակասում են: Պաշտոնական փաստաթղթերից օրաթերթին հայտնի դարձավ` ապրիլին հարկային եկամուտները կազմել են ավելի քան 151 մլրդ 797 մլն դրամ, իսկ ահա օգոստոսին` 137 մլրդ 361 մլն դրամ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի