24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Լույս» դաշինքը դեմ կքվեարկի փոխքաղաքապետերի նշանակմանը

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Այն հրավիրվել է՝ քննարկելու Երևանի քաղաքապետի տեղակալներ նշանակելու, ինչպես նաև օգնական, խորհրդական և մամուլի քարտուղար նշանակելու հարցը։ Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս օրակարգերին։ «Այսպիսի ճոխություն Երևանում չի կարելի թույլ տալ։ Ժամանակին եղել է նման ճոխություն, բայց հիմա կարո՞ղ ենք փոխել», […]

Ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ին, 3-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 6-8 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է […]

Կան մարդիկ, ովքեր սաբոտաժ են անում. Ալեն Սիմոնյանը՝ ԸՕ նախագծի տապալման մասին

ԸՕ բարեփոխումներն արվում էր քաղաքական դաշտն առողջացնելու համար, մեկնաբանությունները թողնում եմ ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԸՕ–ի բարեփոխումների փաթեթը չընդունվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ անիմաստ է համարում փաթեթը նորից բերել քվերակության։ «Կարծում եմ ժամանակային առումով կարող է խնդիր առաջանալ, սակայն դեռ չենք քննարկել, չենք […]

Այստեղ չենք, որ սպասարկենք Նիկոլ Փաշինյանի միահեծան քաղաքականությունը. Աշոտյան /տեսանյութ/

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քվեարկությամբ Ազգային ժողովն ապացուցեց, որ Կառավարության պատանդը չէ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականը և ապացուցեց, որ ինքը կառավարության պատանդը չէ։ Ազգային ժողովի վրա Կառավարության ներազդելու փորձը ձախողվեց։ Կասեցվեց նաև Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների նախադեպ դնելու մշակույթը», – բնորոշելով քվեարկության արդյունքներն ՝ ասաց […]

Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է այսքան վատ

«Քանի որ պարոն վարչապետը նախկինում խմբագիր է եղել եւ իր գործունեության հիմքում եղել է խոսքը, գրիչը, բայց ոչ երբեք արդյունքը, պետք է հիշեցնեմ, որ քաղաքականությունը, իսկ առավել եւս արտաքին քաղաքականությունը արդյունավետություն է, այլ ոչ թե զազրախոսություն»,-  Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի գործող իշխանության արտաքին քաղաքականությանը : Շարմազանովի խոսքով, երբ […]

ԸՕ-ի ընդունումը պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում

Կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում վերահաստատել է նախկինում ունեցած իր մոտեցումները ու գրառել. «Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում: Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը: Ավելի լավ (և հեղափոխության հռչակված […]

Ընտրական օրենսգրքի երկրորդ ձախողումը

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը խորհրդարանն արտահերթ նիստում չընդունեց: Օրինագծին կողմ էր 62 պատգամավոր, դեմ՝ 2-ը։ Ի դեպ, քվեարկությունից առաջ ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը միտումնավոր ձգեց քվեարկությունը, որպեսզի խորհրդարանի նիստերի դահլիճից բացակայող պատգամավորները գան, մասնակցեն քվեարկությանը։ Նշենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և դրա ընդունման համար անհրաժեշտ է 63 պատգամավորի […]

Մենք գտնվում ենք քարոզչության ծուղակում, իսկ կառավարության համար դա գլխացավանք է

 Ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերին Երևանում նախատեսված է ԼԳԲՏ միասեռականների ֆոռում՝ ի աջակցություն միասեռականների իրավունքների պաշտպանության: Անչափահասների շրջանում միասեռականության քարոզչության արգելմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը Կառավարության նախորդ նիստի ժամանակ տապալվեց: Իսկ  վարչապետի պաշտոնակատարը ՝ միասեռականության քարոզչության վերաբերյալ իր զգուշավոր մոտեցումը մինչև օրս ոչ մի կերպ չի բացատրում: Հոգեբան Կարինե Նալչաջյանը թեմային անդրադառնալով նշեց, որ համասեռամոլության հիվանդություն լինել-չլինելու […]

Դրսից էլ է մարդ եկել՝ կնոջը թողել է դրսում. Ծառուկյանը այսօրվա քվեարկության մասին

«Մեր ամբողջ թիմն այստեղ է, դրսից էլ է մարդ եկել, կնոջը թողել է դրսում, որ բոլորը տեսնեն՝ հանրությունն էլ, ժողովուրդն էլ, որ ուրիշի սարքածը մեր վրա չգրեն։ Մեր խոսքը միշտ գործ է եղել, ինչ ասել ենք, դա էլ արել ենք»,-ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ […]

Աստծո ընթրիքին կանչվածները

Երանելի են այն մարդիկ, ովքեր կանչված են Աստուծո ընթրիքին: Բոլոր մարդիկ են կանչված, բայց ոչ բոլորն են ուզում գնալ: Ամեն Կիրակի պետք է Պատարագի գնալ ու հաղորդվել Քրիստոսի հետ: Եթե հիմիկվանից Աստուծո հետ չուզենաք հաղորդվել, ապա երկնքում ինչպե՞ս էք ուզենալու ապրել իր հետ: «Երանելի՜ են բոլոր նրանք, որ կանչված են Գառան հարսանիքի ընթրիքին» (Հյտն. 19:9):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի