24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին հնգյակը

Ինչպես հայտնում են կոսակցության մամուլի ծառայությունից, ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՅԴ-ի համամասնական ցուցաակի առաջին եռյակում են ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:

«Ուշադրություն, շարվել»-ն՝ այսօր

Այսօրվանից մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի՝կուսակցությունների և դաշինքների գրանցումը, ինչը նշանակում է, որ ժամեր անց պարզ կլինի ներքաղաքական առաջիկա դերակատարների ողջ կազմը: Այսօր մինչև ժամը 18:00-ն քաղաքական ուժերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, քաղաքական ուժերի գրանցումը ԿԸՀ-ում կշարունակվի մինչև […]

«Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը. Նիկոլ Փաշինյան 2. Արարատ Միրզոյան 3. Լենա Նազարյան 4. Տիգրան Ավինյան 5. Արայիկ Հարությունյան 6. Ալեն Սիմոնյան 7. Սասուն Միքայելյան 8. Լիլիթ Մակունց 9. Սուրեն Պապիկյան 10. Զարուհի Բաթոյան  

Թուրք-ադրբեջանական հեռահար պլանը. Սյունիք եւ Արցախ տանող մայրուղու նոր հատվածներ են հայտնվում թշնամու թիրախում. Իրավունք

Օրերս հերթական անգամ շրջանառության մեջ մտան այն խոսակցությունները, որ Ադրբեջանը շարունակում է կամաց-կամաց դիրքերն աոաջ բերել Նախիջեւանի սահմանին: Իսկ դա նշանակում է, որ աստիճանաբար հայաստանյան նորանոր տա­րածքներ եւ, հատկապես, դեպի Սյունիք եւ Արցախ տանող մայրուղու նոր հատվածներ են հայտնվում թշնամու թիրախում: Ինչ է դա նշանակում, թերթի հետ զրույցում հայտնի ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն, անդրադաոնալով սահմա­նային […]

Ջարդ՝ պետական համակարգը կուսակցականանում է. Ժամանակ

Լոռու մարզպետ ՔՊ ներկա­յացուցիչ Անդրեյ Ղուկասյանը ստիպում Է մազպետարանի գյուղատնտեսության եւ բնա­պահպանության վարչության պետ Գրիգորի Հակոբյանին աշխատանքից ազատման դիմում գրել:   Հակոբյանն առայժմ դի­մադրում Է՝ համարելով, որ ինքը 8 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում  եղել Է անբասիր եւ որեւէ հար­ցում չի թերացել: Բայց պետական համակարգը կուսակցականանում է, եւ Հակոբյանն այդ գործընթացի բնական զոհն է: Այլ հրապարակումներին […]

Մեծ վտանգ կա ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի

Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին: Դրանք պետք է միտված լինեն ապագային և նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ: Երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի: Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում»,- գրել է […]

Հանցագործություններն աճում են. Ժողովուրդ

Մինչ քրեակատարողական ծառայությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում համաներման արդյունքում ազատ արձակված դատապարտյալների ու կալանավորների թվի մասին, իրավապահ համակարգը հայտնվել է անելանելի իրավիճակում:  Թերթի տեղեկություններով` ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, մասնավորապես, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները արդեն մի քանի օր է՝ աշխատում են գերլարված, գերծանրաբեռնված:  Բանն այն է, որ համաներում հայտարարելուց հետո համաներվածների ազատ արձակման հետ մեկտեղ Հայաստանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի