23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի կարգախոսը

Գնում ենք ծայրահեղությունների հետևից ու գնահատականներ ենք տալիս մի բանի, որի որոշումը չկար. երբ մասնավոր քննարկման  ժամանակ միտք է հնչում, տանում դարձնում են, թե «Նիկոլ վարչապետ»–ն է եղել մեր կարգախոսը։ Մեր կարգախոսն է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»,-անդրադառնալով քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի հաստատած կարգախոսին, ասաց նախընտրական շտաբի պետ, արձակուրդի մեջ գտնվող տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ կարգախոսի հարցում որոշումը հստակ է:

«Դա մի կարգախոս է, որը բխում ՔՊ-ի ծրագրային դրույթներից և, իհարկե, կընկալվի հանրության կողմից. այն շատ լավ, կարևոր նաև ամբիցիոզ է: Շատ կարևոր է՝ մենք շեշտադրումը կատարենք հանրային երջանկության, հանրային հոգատարության վրա, դա հիմքն է  հանդիսանալու հզոր պետության: Ծրագրին հիմա չանդրադառնանք, նոյեմբերի 25–ին տեղի կունենա մեր դրամահավաք երեկոն, որի ժամանակ կհնչի նաև մեր ծրագիրը»,- շեշտեց նա:

Խոսելով ցուցակների վերաբերյալ քննադատությունների և մասնավորապես նրա մասին, որ չնայած Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների  կողմից խոսվել է «ծանոթ-բարեկամ-խնամի» սկզբունքը բացառելու մասին, այդուամենայնիվ, դաշինքի ցուցակում այդպիսիք կան, օրինակ՝ Սուրեն Պապիկյանի ընկերներից կան, Նիկոլ Փաշինյանի աներորդին և եղբորորդին ևս կան, չնայած ոչ անցող հորիզոնականներում, բայց ռեյտինգային համակարգի միջոցով անցնելու մեծ շանսերով, Սուրեն Պապիկյանն ասաց.

«Այո, մեր կուսակցությունում կան նաև մարդիկ, ովքեր մեր ընկերներն են ու առաջին օրվանից ներգրավվել են մեր քաղաքական պրոցեսների մեջ, այսինքն՝ երբ ՔՊ-ն ընդդիմություն էր, երբ քաղաքացիական տարբեր ակցիաներ էր կազմակերպում, այդ նույն ընկերները, ովքեր կուսակցական էին, մեզ հետ մասնակցում էին։ Մեր կուսակցության մեծ մասը իմ լավ ընկերներն են, դա չափանիշ չէ»:

Սուրեն Պապիկյանն անդրադարձավ նաև Արմեն Աշոտյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած մտքերին, թե իրենց՝ «Իմ քայլի» նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի «դուխով կեպկան», երրորդ տեղում լինի Նիկոլի հազը, մեկ է, 80 տոկոս ձայն են հավաքելու, իսկ եթե Աշոտյանի հետ թեկնածություն դնի Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու, ապա Սուրեն Պապիկյանն ասաց.

«Պարզապես կարող եմ ասել, որ ՀՀԿ-ի և Արմեն Աշոտյանի նախընտրած ռեյտինգային համակարգը իր համար լայն հնարավորություն է ստեղծում, որ Կենտրոն վարչական շրջանում՝ թիվ 4 ընտրատարածքում՝ Կենտրոն, Էրեբունի, Նորք Մարաշ վարչական շրջաններում ինքն իր խոսքն ապացուցի: Ես վստահ եմ, որ  հակառակը կապացուցվի, և, այո մեր անհատները, մեր ընկերները՝ հանձինս Ալեն Սիմոնյանի, Դավիթ Սանասարյանի, Հակոբ Սիմիդյանը ցույց կտան, որ իրենք անհատապես կարող են ոչ միայն պարոն Աշոտյանի, այլև տարբեր գործընկերների հետ պայքարել և հաղթել»,- նշեց նա:

Հարցին, թե ում է տեսնում որպես ընդդիմություն, Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ ժողովուրդը պիտի որոշի, ցանկալի ընդդիմություն գտնելը և փայփայելն իրենց ոճը չէ:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի՝ 2 –րդ ուժ լինելու հավակնություններին, ապա, ըստ ՔՊ վարչության փոխնախագահի, կրկին ժողովուրդը կորոշի, թե ով անելիք ունի և ով պետք է գնա պատմության արխիվ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ