02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ես երբեք հայհոյանքներին ու անեծքին չեմ պատասխանել. դրանք պլինտուսից ցածր մեկնաբանություններ են /տեսանյութ/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է. «Ժողովուրդ ջան, ես ձեր աջակցության կարիքն ունեմ եւ ձեր աջակցությունն ինձ ոգեւորում է»:

Անդրադառտնալով ֆեյսբուքյան իր էջում գրառումների կատարողներին, նա ասել է, որ դրանք բաժանվում են մի քանի խմբի. առաջին խմբում իր աջակիցներն են, իսկ երկրորդ խմբում՝  հայհոյանք ու անեծք գրողներն են:

«Ես երբեք հայհոյանքներին ու անեծքին չեմ պատասխանել, որովհետեւ դրանք պլինտուսից ցածր մեկնաբանություններ են: Ընդամենը ասեմ, որ իմ էջում բոլոր հայհոյանքները՝ պետք է հանվեն, որովհետեւ սա զուգարանի պատ չի, սա պաշտոնական էջ է, որտեղ կլինեն քննադատություն, աջակցություն, բայց բոլորը կոռեկտության սահմաններում: Ֆեյքերին էլ ուզում եմ զգուշացնել, որ զգույշ, չվառվեք»,- ասել է Շարմազանովը:

Իսկ գրառումներ կատարող երրորդ խումբը, ըստ Շարմազանովի՝ այն մարդիկ են, որոնք, մեղմ ասած՝ համամիտ չեն իր քաղաքական գործունեության հետ, նաեւ խիստ քննադատում են իր եւ իր քաղաքական թիմի գործունեությունը, ինչը բնական է եւ ինքը ուշադրությամբ հետեւում է բոլոր գրառումներին:

 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ