Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը դեմ գնացին հարազատ ՀՀԿ-ին /տեսանյութ/
Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում Հանրապետական կուսակցությունը հանդես կգա «Եթե մտահոգ ես … ընտրիր Հանրապետականին» կարգախոսով, տեղեկացնում է ՀՀԿ շտաբի քարոզչության հարցերով պատասխանատու, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա նաև տեղեկացրել է, որ քարոզարշավի մեկնարկին՝ նոյեմբերի 26-ին կգործարկվի նաև www.vote1.am կայքը: Ուշագրավ է, որ նախկին իշխող կուսակցության կարգախոսը սև ու սպիտակ գույների ֆոնին է և հիշեցնում […]
Երևանի մնջախաղի պետական թատրոնի համար ՀՀ մշակույթի նախարարությունը նոր շենք է գտել, որի փնտրտուքները, ըստ նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի, բավականին երկար են տևել։ Նրա խոսքով՝ նոր շենքը ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցներից մեկն է, որի լուծարումն ընթացքի մեջ է, որն ավարտելուց հետո կտրվի թատրոնին, որտեղ կարող է տեղակայվել ոչ միայն մնջախաղի թատրոնը, այլև […]
Կառավարությունն այսօրվա՝ նոյեմբերի 22-ի նիստում հաստատեց պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացնելով հարցը նշեց, որ ավելացվել են նաեւ փոխհատուցման չափերը: Վերջինիս հավաստմամբ ՊՆ-ն իր միջոցների հաշվին մոտ 1/3-ի չափով ավելացրել է այդ գումարները: Մասնավորապես, նախկինում այն եղել է մոտ 2 […]
Հանրապետությունում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Քամին՝ արեւմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կնվազի 4-5 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի հաղորդմամբ՝ Երեւանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +9+11: Օդի ջերմաստիճանը՝ մարզերում. […]
«Ֆեյք» բառն արդեն կարելի է համարել հայերեն, քանի որ երկրի ղեկավարությունից մինչև վերջին մարդն օգտագործում են: Վերջին 2-3 տարվա ընթացքում ամբողջ աշխարհը խիստ մտահոգված է ֆեյքերով: Համացանցի զանգվածային կիրառումը համացանցի միջոցով հանգեցրել են նրան, որ ֆեյքային նորությունները դարձել են այնքան ազդեցիկ, որ հիմա խոսակցություն է գնում այն մասին, որ, օրինակ, հիմա խոսում են, թե Մեծ […]
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ուղերձ է հղել ՀՀ դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ, մասնավորապես նշելով. «Քսանհինգ տարի առաջ նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ մտավ հայկական դրամը: Դրամի ներդրումը սկիզբ դրեց անկախ տնտեսական քաղաքականության, նաև՝ Կենտրոնական բանկի անկախ դրամավարկային քաղաքականության գործառույթի հիմնման և իրականացման: Դրամի ներդրումը սկիզբ դրեց անկախ տնտեսական քաղաքականության, նաև՝ Կենտրոնական բանկի անկախ դրամավարկային քաղաքականության […]
Հայաստանի Հանրապետությունում կա հանցագործությունների աճ, սակայն դա կապված չէ հայտարարված համաներման հետ. այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ «Կա աճ, սակայն այն ռիսկային չէ, որպեսզի մտահոգի մեզ ու այն դեռևս կապ չունի համաներման հետ»,- նշեց նա` մեջբերելով մի քանի պատճառ, որոնցով, ըստ ոստիկանության, պայմանավորված է հանցագործությունների որոշակի աճը։ «Պատճառներից […]
























