Օդերեւութաբանները զգուշացնում են
Հանրապետությունում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով:
Քամին՝ արեւմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կնվազի 4-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի հաղորդմամբ՝ Երեւանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է անձրեւ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +9+11:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +2+6,
Կոտայքի լեռներում գիշերը` -2+3, ցերեկը՝ +2+6,
Կոտայքի նախալեռներում գիշերը` +4+6, ցերեկը՝ +7+9,
Գեղարքունիքում գիշերը` -2+3, ցերեկը՝ +2+6,
Լոռիում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10,
Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը` +10+13,
Արագածոտնի լեռներում գիշերը` -2+3, ցերեկը՝ +2+6,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +9+11,
Արարատում գիշերը` +4+6, ցերեկը՝ +9+11,
Արմավիրում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +9+11,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +2+6,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +4+6, ցերեկը՝ +9+11,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +5+8, ցերեկը՝ +10+15,
Սյունիքի նախալեռներում՝ +1+3, ցերեկը՝ +7+10,
Արցախում գիշերը` +3+6, ցերեկը՝ +10+13: