26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամբողջ համացանցը թաքնված քարոզչությամբ և հակաքարոզչությամբ է լցված

«Ֆեյք» բառն արդեն կարելի է համարել հայերեն, քանի որ  երկրի ղեկավարությունից մինչև վերջին մարդն օգտագործում են: Վերջին 2-3 տարվա ընթացքում ամբողջ աշխարհը խիստ մտահոգված է ֆեյքերով: Համացանցի զանգվածային կիրառումը համացանցի միջոցով  հանգեցրել են նրան, որ ֆեյքային նորությունները դարձել են այնքան ազդեցիկ, որ հիմա խոսակցություն է գնում այն մասին, որ, օրինակ, հիմա խոսում են, թե Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից իրականում ֆեյք նորություններով ուղղորդված է եղել ՌԴ-ից: Ճի՞շտ է, թե՞ սխալ, դա այլ հարց է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ֆեյք նորությունների ազդեցությունը մեծացել է նաև Հայաստանում:

«Հայաստանում  կան մի քանի բևեռներ, որոնք զբաղվում ենք կեղծ նորությունների արտադրությամբ: Թիմեր ու խմբեր են աշխատում, ինչը ոճի և մեթոդների փոփոխության է բերում։ Հիմա արդեն շղթաներ են ձևավորվում, կեղծ օգտատերը որևէ նորություն գցում է դաշտ, որը սկսում է տարածվել: Խնդիրն այն է, որ լրատվական դաշտը խիստ քաղաքականացված է, կան շեղումներ ավանդական դաշտից՝ առնվազն երկու աղբյուրից նյութի հավաստիությունը չի ստուգվում: Մեզ մոտ ինչ-որ մեկի ստատուսը նյութ է դառնում: Արդյունքում՝ շատ հեշտ դաշտ է մտնում յուրաքանչյուր կեղծ նորություն, չնայած մեր հանրությունը արդեն սովորել է կեղծը տարբերել»,- հավելեց  մեդիափորձագետը:

Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ հիմա էլ նոր միտում կա՝ գնում են ռեալ օգտատերերի ֆեյսբուքյան էջեր:

«Գնում են հին, ասենք, 2013-14թթ.ստեղծված պրոֆիլներ: Այստեղ արդեն ստուգելը բարդ է դառնում: Այլ բան է մի քանի ամիս առաջ ստեղծված կեղծ օգտատերը, այլ բան, որ ռեալ մարդու պրոֆիլ ես տեսնում, պարզապես չգիտես, որ մի քանի օր առաջ գաղտնաբառը հանձնել է ուրիշ մարդու:  Այնպես որ,  նոր խնդիր է առաջանում, մեքենայության տեխնոլոգիաները գնալով նրբանում են: Սրան գումարած՝ նախընտրական քարոզարշավը, որը կարճ է տևելու:  Ամբողջ համացանցը թաքնված քարոզչությամբ և հակաքարոզչությամբ  է արդեն լցված: Տեմպն առաջիկա 122 օրերին արագանալու է, ու միջին հասարակ քաղաքացին չի հասցնելու տեղեկատվության իսկությունը ստուգել»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ