24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Առեք Աստծու սպառազինությունը

Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի երբ չար օրը գա, կարողանաք հետ մղել Չարի հարվածները և անեք ամեն ինչ՝ կանգուն մնալու համար: Հետևաբար պատրա՛ստ եղեք, ամրապնդեցե՛ք ձեր մեջքը ճշմարտությամբ, հագե՛ք արդարությունը զրահի պես և խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը՝ կոշիկի նման: Եվ այս բոլորի վրա առե՛ք հավատի վահանը, որպեսզի կարողանաք հանգցնել Չարի արձակած բոլոր մխացող նետերը: Առե՛ք […]

Զրո գաղափարախոսության պետությունը

Վլադիմիր Լենինը հայտարարում էր, որ այնպիսի պետություն պետք է ստեղծի, որտեղ խոհարարները կկարողանան երկիր կառավարեն։ Մեր կառավարության անդամներն ունեն բարձր կրթություն, աշխատանքային որոշակի փորձ։ Պատկերավոր ասած՝ նրանք ոչ թե խոհարարներ են, այլ գոնե բուֆետչիկներ, բայց երկիր կառավարելը չի ստացվում։ Ո՞րն է ձախողման պատճառը։ Դեռևս հեղափոխությունից առաջ էր Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ ինքը դեմ է որևէ […]

Փաստաբանի ակնարկը ԱԱԾ-ին

Ազգային Անվտանգության ծառայությունն օրերս հայտարարություն էր տարածել, որ Լոռու մարզի Տաշիր համայնքապետարանի տարբեր պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ պետական միջոցների առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր են բացահայտվել։ Ըստ այդ հայտարարության՝ «Տաշիր համայնքի ղեկավարը տնտեսվարող սուբյեկտի հետ կնքել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագրեր, և փոխանցել է շուրջ 98 մլն ՀՀ դրամ, սակայն նշված […]

Էջմիածնում հորեղբայրը ծեծի է ենթարկել 8 ամսական զարմիկին

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Էջմիածնի գյուղերից մեկում. ծնողների հետ միասին բռնության թիրախ է դարձել 8 ամսական փոքրիկը։ Դեպքի մասին ահազանգել է երեխայի մայրը։ Ոստիկանության աշխատակիցն անմիջապես մեկնել է նշված հասցեով եւ պարզել, որ 25-ամյա երիտասարդը, խմած վիճաբանել է ընտանիքի անդամների՝ եղբոր ու նրա կնոջ հետ, ծեծել վերջինիս, հարվածներ հասցրել եղբոր ու նրանց […]

«Քաղաքական սաբոտա՞ժ». ԱԺ-ում գրեթե բոլոր քվեարկությունները տապալվեցին

Ազգային ժողովում տապալվեցին 12 օրինագծերից 11-ի քվեարկությունները: Բանն այն է, որ ԱԺ դահլիճում ներկա պատգամավորներից 1-2-ը չէին մասնակցում քվեարկություններին, ինչի հետեւանքով քվորում չէր ապահովվում: Մասնավորապես, քվեարկություններին չէր մասնակցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի տապալումից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց. « Գալուստ Գրիգորիչ, դուք […]

Նիկոլ Փաշինյանը հետեւել է մարտավարական հարձակողական զորավարժություններին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հետևել են ՀՀ ԶՈւ ԲԿ-ներից մեկում անցկացվող մարտավարական հարձակողական զորավարժություններին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Մասնավորապես, զորքերը բարդ աշխարհագրական և եղանակային պայմաններում գրոհող խմբերով իրականացնում էին նոր բնագծերի գրավման գործողություններ։ Գրոհող խմբերը կիրառում էին նոր մարտավարություն և հատուկ տեխնիկական միջոցներ։ […]

Ֆրանսիայում մեկնարկել է ամենամյա հեռախոսամարաթոնը

Ֆրանսիայում մեկնարկել է ամենամյա հեռախոսամարաթոնը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը: Հեռախոսամարաթոնի մեկնարկը ազդարարելու համար Փարիզում են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Ֆոնեթոնին հավաքագրված գումարներն ուղղվելու են 2019-ին Հայաստանում և Արցախում իրականացվելիք ծրագրերին:  

Ես երբեք պահեստային չեմ դառնա, ՀՀԿ-ն՝ ևս. Էդուարդ Շարմազանով

Գոհ եմ, որ Դավիթ Շահնազարյանը մեր ցուցակի 3-րդ համարում է, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նա ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկն է: Արցախյան պայքարում ինստիտուցիոնալ լուրջ հիշողություն ունի: Մարդ է, ում համար ազգային արժեքները և ղարաբաղյան հիմնահարցում հայանպաստ լուծումը գերխնդիր է: Կարևոր է Շահանազարյանի խոսքը հասցնել մեր կառավարությանը», – նկատեց Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ինքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի