Զարուհի Բաթոյանն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Զարուհի Բաթոյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից», – նշված է վարչապետի որոշման մեջ։ Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Բաթոյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:





































