05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարդը փրկվում է ոչ թե հաղորդագրություն 12 հոգու տարածելով, այլ սեփական մեղքերը տեսնելով

Երևի դուք էլ եք ստանում կարճ հաղոդագրություններ, որում գրված է, թե ուղակեք 9 կամ 12 մարդկանց և երջանկությունն ու օրհնությունը կլցնեն ձեր տունը: Ժողովուրդ ջան, սա սնահավատություն է ու Քրիստոսին հետևելու հետ ոչ մի կապ չունի: Մի՞թե մարդը փոխվում ու փրկվում է մի հաղորդագրություն 12 հոգու ուղարկելով կամ չուղարկելով: Մերժե՛ք սենց բաները: Սրանք ունեն կրոնական երանգ, դուք խաբվում եք՝ մեր հավատքը լավ չիմանալով, ու ակամա սնահավատություն եք տարածում մարդկանց:

Ավելի օգտակար է դրա փոխարեն Ավետարանը կարդալ ու ՀԻՇԵԼ: Որովհետև մարդը փրկվում է ոչ թե հաղորդագրություն 12 հոգու տարածելով, այլ սեփական մեղքերը տեսնելով, դրանց համար զղջալով, իր կրքերի դեմ պայքարելով, համբերել սովորելով, լաչառություն չանելով, սխալի վրա չուրախանալով, այլ այն շտկելով, ինքնահավանություն չանելով, ներել կարողանալով, չխաբելով ու չդատելով և նման բաներով ու այս ամենը Հիսուսի անունը կանչելով: Եկեք արմատախիլ անենք սնահավատությունն ու կախարդությունը մեր ազգից, որպեսզի իրական լույսը ճառագի Հայոց մեջ:

 

 Արմեն Հարեյան
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ