05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընդեղ նենց օդափոխության համակարգ կա, որ չոլկես բիզբիզ ա կանգնում. Ցուցարարի ու փոխնախարարի բանավեճը՝ նարգիլեի մասին

Վաղ առավոտից նարգիլե ծխելու արգելքի դեմ բողոքի ցույց է տեղի ունենում ՀՀ առողջապահության նախարարության դիմաց:

Ցուցարարների հետ փորձեց զրուցել փոխնախարար Լենա Նանուշյանը՝ նշելով, որ առողջապահության նախարարությունը միտք չունի նարգիլեն արգելող օրենքի նախագիծը ընդունել՝ առանց քննարկումներ լսելու, իսկ ցուցարարներն էլ հակադարձեցին՝ պնդելով, որ իրենք, շահագրգիռ կողմ հանդիսանալով, հրավիրված չեն եղել դրանց:

Այնուհետև ցուցարաների ու փոխնախարարի մեջ բանավեճ սկսվեց նարգիլեի օգտակար և վնասակար լինելու վերաբերյալ:

«Նարգիլեն ծխախոտային հումք է պարունակում, նարգիլեն վնասակար է առողջությանը, դա ապացուցված փաստ է և վիճարկման ենթարակ չէ», – ասաց փոխնախարարը:

«Նարգիլե սիրողների միության» անդամ Գոռ Գասպարյանն ի պատասխան հակադարձեց. «Ձեր ասածները իրականությունից հեռու են, մենք վիճարկում ենք, որովհետև տենց բան չկա»:

Փոխնախարարը պնդեց, որ իր ասածը փաստարկված է, ցուցարարներն էլ պահանջեցին փաստեր իրենց ներկայացնել:

«Պետրոսի մոտ հյուր եք, ասում եք՝ 20 րոպե նարգիլե ծխելը հավասարազոր է 100 հատ ծխախոտի գլանակ ծխելուն, ո՞ւրա այդ փաստը, բերեք, չկա այսպիսի բան: Ախր դա ի՞նչ բառեր են, որտեղի՞ց եք վերցրել, ո՞ր երկրից, թղթով ներկայացրեք», – պահանջեց ցուցրարներից մեկը:

Բանավեճը թեժացավ, ցուցարարները պնդեցին, որ փոխնախարարը չի տիրապետում այն փաստերին, որոնց մասին խոսում է՝ նշելով. «Կան թութուններ, որոնք ծխատոտի խառնուրդ չեն պարունակում, ծխախոտային հումք դրանցում չկա»:

Ի պատասխան փոխնախարարը ապացույցներ պահանջեց, ցուցարարներից մեկն էլ ասաց. «Ապացուցելը ո՞րն ա, մի հատ էլ կբերենք կնվիրենք»:

Ցուցարարներին զայրացրեց փոխնախարարի այն պնդումը, որ վերջինս հորդորեց նարգիլե ծխող ցանկացողներին նարգիլեն ծխել իրենց տներում և չթունավորել կողքի մարդկանց: Ցուցարանները հորդորեցին Նանուշյանին մեկ անգամ գոնե լինել նարգիլե ծխելու համար նախատեսված վայրերում և տեսնել, որ այնտեղ օդափոխման համակարգը շատ լավն է՝ ի տարբերություն տների, որտեղ ծխելը կարող է վնասակար լինել:

«Ընդեղ նենց օդափոխության համակարգ կա, որ չոլկես բիզբիզ ա կանգնում», – պնդեց ցուցարարներից մեկը: 

Դրանից հետո փոխնախարարը հորդորեց ոտքի վրա դեբատներ չանել, պայմանավորվել հանդիպման մասին ու գալ առաջարկներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ