27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Այդպես եմ ուզել». ՊԵԿ նախագահը՝ պարգեւավճարների մասին

Երբ ես ներկայացնել իմ տարեկան եկամուտների հայտարարագիրը Էթիկայի հանձնաժողով, դուք այնտեղ կտեսնեք իմ բոլոր թվերը: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ում աստղաբաշխական պարգեւատրումների թեմային: Նա հրաժարվեց նշել, թե որքան պարգեւավճար է տրվել իր ղեկավարած կառույցում՝ նշելով, որ անձնական տեղեկատվության պաշտպանության մասին օրենքը թույլ չի տալիս անձնավորված տեղեկատվություն հրապարակել որեւէ անձի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է արդեն մամուլում հրապարակված թվերին, ըստ որի ՊԵԿ նախագահը 8 մլն 55 հազար դրամ պարգևավճար է ստացել, տեղակալը՝ 9 մլն 60 հազար դրամ, Դավիթ Անանյանը նշեց. «Ընդհանուր առմամբ, ես ասում եմ, որ այդ տեղեկատվությունը սուտ է, այդպիսի պարգեւատրումներ հնարավոր չէ, որ լինեն: Այդպիսի մեծ թվեր չկան: Առձեռն վճարված պարգեւավճարի առավելագույնը կազմել է 1,5 մլն դրամ»,-ասաց նա, սակայն չմանրամասնեց, թե որ աշխատակցին է այդ չափով պարգևատրել: Ճշտող հարցին էլ՝ ինչի՞ դիմաց է աշխատակիցը նման պարգևատրում ստացել, ՊԵԿ նախագահը հակադարձեց. «Այդպես եմ ուզել»:

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ պարգևատրվել են բոլոր աշխատակիցները՝ իրենից սկսած մինչև վերջին ծառայողն ու հավաքարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ