Նոր Հայաստանի ոստիկանությունը չի կարող լինել բիրտ ուժ կիրառող, մարդկանց «քացու տակ տվող». վարչապետ
Հայաստանում իրավապահ մարմինների, դատական համակարգի նկատմամբ վստահելիության մակարդակի բարձրացումը ժողովրդավարությունն է, խորհրդարանական վերահսկողությունը, աշխատանքի իրական արդյունքի հիման վրա գնահատումը, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրինակ, ոստիկանության նկատմամբ վստահությունը, ըստ վարչապետի, կախված է նաև, թե ի՞նչ հրամաններ են տրվում նրան կատարելու համար: Փաշինյանի խոսքով` կան գծեր, որոնք չպետք է անցնել: […]





































