Արտախորհրդարանական 10 ուժեր ստեղծում են համաժողովրդական հարթակ
«Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանը, «Հայ կառուցողական կուսակցություն» նախագահ Անդրիաս Ղուկասյանը և «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանն այսօր մամուլի ասուլիսին հայտարարեցին, որ արտախորհրդարանական տասը ուժ միավորվել են «Նոր Սահմանադրություն» նախաձեռնության շուրջ, ստորագրել են հուշագիր: Գևորգ Հովսեփյանը նախ անդրադարձավ նախորդ սահմանադրությունների պատմությանը և նշեց, որ Սահմանադրությունը քաղաքական կուսակցությունների գործ չէ, այլ պատկանում է ազգին […]





































