Ով գնում է հացադուլի պետք է իմանա՝ կարող է մահանալ. Արտակ Զեյնալյան
Կոռուպցիոն սկանդալների մեջ թաղվող Դավիթ Սանասարյանը հայտարարում է, որ ինքը լրատվամիջոց չի համարում այն մեդիան, որը տեղեկություն է հրապարակում այն մասին, որ Սանասարյանին կարող է ձերբակալեն։ Փառք Աստծո, կան որոշ բնագավառներ, որոնք չեն տուժել հեղափոխությունից։ Օրինակ, Նյուտոնի երեք օրենքներն էլ, մանավանդ՝ երրորդը, աշխատում է անկախ Սանասարյանի ցանկությունից, նույնը կարելի է ասել բազմապատկման դիստրիբուտիվ հատկության մասին։ […]
ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ինքն արդեն մնացել է պատմության մեջ: Aravot.am-ի հետ զրույցում Սիմոնյանը, խոսելով օրհներգի փոփոխության նախաձեռնության մասին և պատասխանելով դիտարկմանը, որ տեսակետներ հնչեցին, թե օրհներգի փոփոխության նախաձեռնությամբ ինքը ցանկանում է ինքնահաստատվել եւ մնալ պատմության մեջ, պատասխանել է. «Ի՞նչ ունեմ ես ինքնահաստատվելու, կասե՞ք: Ես ՀՀ-ում տասը տարի շարունակ հրապարակային գործունեություն […]
«Հայաստանում պետք է լինի արդարադատություն, բայց այն պետք է ոչ թե առասպելական ձևերով, այլ տրամաբանության ճանապարհով լինի: Այն, ինչ հիմա է կատարվում, հիշեցնում է հավատաքննությունը (ինկվիզիցիա), բայց դժվար թե Հայաստանում այս պահին պետք գա այն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը՝ շեշտելով, որ այն անձը, ով կատարել է տնտեսական հանցագործություն, գումարներ […]
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Ոչի’նչ և ո’չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ,ո’չ ոք և ոչի’նչ։ Վերջին շրջանում ակտիվ շրջանառության մեջ են դրվում կարծիքներ, որոնց նպատակը ոչ այնքան Փաշինյանին քննադատելն է, որքան՝ ՀՀԿ ին , ասելով՝ թե դուք […]
Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, որովհետև համանախագահները չայցելեցին Ստեփանակերտ: Որքան հաճախ է խոսում Նիկոլ Փաշինյանն վերջնական կարգավորման գործընթացում Արցախի սուբյեկտայնության մասին, այդքան ավելի դառն է նստվածքը, որ ապաշնորհ և հանցավորության աստիճանի սիրողական փաշինյանական դիվանագիտությունը Արցախը վեր է ածում բանակցությունների օբյեկտի: Իհարկե, մեկ […]
«Մենք 2015 թվականին դեռ հանդես ենք եկել հայտարարությամբ, և ասել ենք, որ մեզ համար ընդունելի չէ ներկայիս սահմանադրական համակարգը, քանի որ մենք կարծում ենք, որ այն կարված է եղել Սերժ Սարգսյանի համար: Հիմա եթե ինչպես հայտարարվում է մենք նոր Հայաստան ենք ուզում կառուցել, ապա կեղծիքով ընդունված սահմանադրությանը համաձայնել չի կարելի»,-լրագրողների հետ հանդիպմանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունից […]
Կյանքի հետ գոյության պայքարում հոգեպես պարտվածների համար մահը փրկություն է, ուստի, թվացյալ փրկության միակ «անսխալ» ճանապարհը ինքնասպանությունն է: Անսխալ, որովհետև կամրջից նետվելուց հետո ողջ մնալու հավանականությունը շատ քիչ է: Ինքնասպանության դեպքերը տարեց-տարի աճում են. սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, ֆինանսական՝ վարկային անել պատմություները շատերին հասցնում են ինքնասպանության: Յուրքանչյուր ողբերգական դեպքից հետո հասարակության շրջանում բարձրանում են անպատասխան ինչու-ներն […]
Օրեր առաջ կառավարող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորի կողմից հնչեցվել է խոշոր գործարարների և մեծահարուստների 70 տոկոս ունեզրկման մտադրությունը։ Միտումնավոր չեմ արձագանքել անմիջապես, հույս ունենալով, որ նոր իշխանության բարձրաստիճան ղեկավարներից որևէ մեկը կհերքեր կամ կտար լրացուցիչ պարզաբանումներ իրենց պատգամավորի ասածներին։ Բայց դա չեղավ։ Իշխանությունը կամ չի պատկերացնում ասվածի վտանգավորությունը, կամ իր պատգամավորի շուրթերով հնչեցնում է իր […]
























