07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքի բարձրացումը կվնասի հասարակությանը. տնտեսագետ /տեսանյութ/

ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ պետական տուրքի բարձրացման հետևանքով որոշ գրավատներ ու տարադրամի փոխանակման կետեր կփակվեն, որը կարող է տանել դաշտի մոնոպոլիզացման։ Հարկային համահարթեցմամբ, ըստ տնտեսագետի, հանրությունը տարադրադրամի փոխանակման, գրավադրման դիմաց ավելի բարձր տոկոսներով գումար կվերցնի բանկերից։

 «Երբ շուկայում գործի մի քանի տնտեսվարող սուբյեկտ, այս դեպքում նրանց կողմից սահմանվելիք գները կլինեն մենաշնորհային և ոչ մրցակցային։ Եվ մեր հասարակությունը ստիպված է լինելու ավելի շատ վճարել փոխանակման ծառայությունների մասով, գրավատների մասով։ Սա միանշանակ մեր հասարակությանն է վնասում », – «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Երկրորդ խնդիրը, որին կարող ենք բախվել, ըստ Պարսյանի, ստվերային շուկայի աճն է, քանի որ բարձր տուրքերի դեպքում այսպիսի տնտեսվարող սուբյեկտների մի մասն անցում է կատարելու ստվերային դաշտ, դադարեցնելու է իր գործունեությունը օրինական դաշտում։

Տնտեսագետի հիմնավորմամբ՝ տարադրամի փոխանակման կետերը, օրինակ՝ չեն վճարի նախատեսված 3 միլիոն պետտուրքը և «ձեռքի վրա» կիրականացնեն տարադրամի փոխանակումը, որը տարածված էր 1990-ական թվականներին։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ