26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ուսուցիչները դժգոհում են՝ իրենց աշխատավարձը վերջին անգամ 2008-ին է բարձրացել

«Մեր աշխատավարձը վերջին անգամ 2008 թվականին է բարձրացել», – հրավիրված ասուլիսում այսօր դժգոհում էին մի խումբ ուսուցիչներ ու պնդում՝ ոլորտում խնդիրները շատ են, դրանք օր առաջ պետք է լուծել: «Աշխատավարձերի վերանայման խնդիրը ուսուցչի ծանրաբեռնվածության վերագնահատման խնդիրն է և աշակերտների իրավունքներից բխող կրթության համակարգի կազմակերպման խնդիրն է։ Ուսուցչի աշխատավարձը օպտիմալացումով բարձրացնել, ուսուցչին ծանրաբեռնել և որպես բեռնաձի […]

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը և Անուշ […]

ԼՂ հակամարտության ճիշտ ռազմավարությունը փոքր քայլերով առաջ շարժվելն է

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում առավել ճիշտ ռազմավարությունը փոքր քայլերով առաջ շարժվելն է, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը, ով ընդգծել է, որ պետական ծառայությունից դուրս է եկել և այլևս ներկայացնում է բացառապես սեփական տեսակետը: Այս մասին գրում է Amerikayidzayn.com-ը: Նրա կարծիքով՝ Հայաստանի նոր իշխանություններն այս առումով ճիշտ […]

Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրը

««Մարտի 1»-ի երթը, բնականաբար, պետք է դիտարկել քաղաքական ասպեկտում և այն ունի ինչպես քարոզչական, այնպես էլ տեխնոլոգիական նպատակներ։ Քարոզչական նպատակներ 1․ Ցանկացած իշխանություն պետք է ունենա հանրային լեգիտիմության հիմք։ Հանրային լեգիտիմության հիմքը լինում է երկու տեսակ՝ հանրության համախմբումը պոզիտիվ նպատակների շուրջը, կամ հանրության մի հատվածի համախմբումը թշնամու հանդեպ՝ նեգատիվ համախմբում։ Ապրիլյան իշխանափոխությունից հետո Փաշինյանը ուներ […]

Եթե խաղի կանոնները եղել են այդպիսին, պետք է որոշ գումար մուծեն և ազատվեն պատասխանատվությունից

«Բոլոր նրանք, ովքեր պետական բյուջեից և հասարակությունից խոշոր չափով գումարներ են յուրացրել, պետք է պատասխանատվություն կրեն։ Խոսքը այն չէ որ հարկեր չվճարած հազարավոր գործարարներին պետք է ունեզրկել կամ կալանավորել։ Եթե խաղի կանոնները եղել են  այդպիսին, պետք է որոշ գումար բերեն, մուծեն և ազատվեն պատասխանատվությունից»,- կարծում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը։ Նրա կարծիքով՝ պետք է […]

Աշխատավարձը գերխնդիր չպետք է լինի. Հակոբ Արշակյան

«Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման նպատակը նոր նախարարության ստեղծման տեսլականը, դրա զարգացումը և այն ուղղություններն են, որոնք վերցրել ենք, այսինքն՝ ընդհանարապես, թե ինչու ենք մենք այդ նախարարությունը ստեղծում, ինչով է զբաղվելու և որն է դրա նպատակը։ Այս մասին փետրվարի 22-ին, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը. […]

Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել

Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից: Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կինոակադեմիայի անդամ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը: «Վիգեն Չալդրանյանը, որը երկու տարի առաջ էր ընտրվել կինոակադեմիայի նախագահ, ԱՄՆ-ից գրավոր նամակով հրաժարական է ուղարկել: Առողջական խնդիրների պատճառով նա չի կարող շարունակել իր աշխատանքն այդ պաշտոնում, […]

ՀՀ նախագահի խորհրդականը ահազանգում է սահմանային իրավիճակի եւ զինվորների պատրաստվածության մասին

Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլև շաբաթական շուրջ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Իսկ հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը։ 2018թ.-ի ամառվա զորակոչից ավելի քան 6 ամիս է անցել: Այժմ ունենք մի իրավիճակ, երբ 6 ամսից ավելի ծառայություն անցած […]

Առավել քան տարակուսելի է կառավարության մտադրությունը՝ 30%-ով կրճատել մարզպետարանների հաստիքները. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե’ք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3), (բաժին 4): Գյուղատնտեսություն Արձանագրում ենք, որ ծրագրի այս մասը նախորդ կառավարության որդեգրած մոտեցումների շարունակությունն է. գյուղատնտեսության արդյունավետության բարձրացում, աջակցության տրամադրում գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտներին (մանավանդ՝ փոքր տնային տնտեսություններին և կոոպերատիվներին), սուբսիդավորման մեխանիզմների հասցեականության ավելացում […]

Կարևոր է, որ գումարները վերցնելուց տարբերություն չդնեն, բոլորից էլ հետ վերցնեն /տեսանյութ/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին ընդգծեց՝ խնդիրը ոչ թե սահմանադրության, այլ մեր որակի մեջ է: Անդրադառնալով գողացված գումարները պետությանը վերադարձնելուն վերջինս հայտնեց՝ ԱՄՆ հարկային տեսչությունը տարեկան մշակում է 240 միլիոն հարկային հռչակագիր, հարկատուներին բաժանում են խմբերի, հանում են միջին ցուցանիշ, և եթե մեկի ցուցանիշը բարձր կամ ցածր է, տեսուչը գնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի