26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Լավ կլինի․․․հա՞ որ․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Մի փոքրիկ թոնրատուն կա մեր շրջակայքում։ Օրուգիշեր աշխատում են սիրով, նվիրվածությամբ։ Էն թունդ օրերին, երբ մարդիկ փողոցներ էին փակում, իշխանափոխություն պահանջում, ոգևորվել էին աշխատողները՝ հա՜ բա, էս թանկացումներից կպրծնենք, «նիսիայի տետրերից կազատվենք»։ Բան է թե՝ մեկը հակառակ մի բան ասեր՝ «աչքերը հանում էին»։ Ովքեր նրանց նման չէին մտածում, ձայն չէին հանում, որ […]

Հոկտեմբերի 2-ի ուրվականը․«168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Օրեր առաջ ԶԼՄ-ներում մի նորություն հայտնվեց, որ հանրության ներսում կրկին տարակարծությունների տեղիք տվեց, կրկին բաժանարար գծեց քաշեց, ու այդ աղմուկը դեռ չի մարում ցայժմ։ Խոսքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2012թ. մայիսի 15-ի՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատի վերաբերյալ կայացրած որոշման մասին էր։ Տեղեկություն տարածվեց, որ ՄԻԵԴ-ը մերժել է Լևոն […]

«Իմ քայլ»-ում կողմ են թմրամոլությանը․ Ժամանակ

«Ժամանակ»ը գրում է․ «Շոու բիզնեսի ներկայացուցիչներն ուզում են մարիխուանան օրինականացնելուն ուղղված ինչ-որ քայլեր ձեռնարկել: Նրանց որոշ ներկայացուցիչներ շփվում են ԱԺ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների հետ՝ փորձելով  նրանց տրամադրել նման օրինագիծ խորհրդարանում անցկացնելու օգտին: Մեր տեղեկություններով՝ «Իմ քայլում» շատերը կողմ են նման օրենքի ընդունմանը»։ Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:  

Ի վերջո, կոռուպցիա կա՞, թե՞ չկա․ 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է․ «Էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, և էն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն է»,- կառավարության վերջին նիստում հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրահանգելով զգոն լինել: Սակայն, ըստ նրա, եթե այդ երևույթը կա, ապա պետք է ոչ թե 1 ամսում 1-2 նման ձերբակալություն […]

Ադրբեջանը զինվում է, Հայաստանն էլ հետ չի մնում․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստի»՝ Արցախից ստացված տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ինժեներական լուրջ աշխատանքներ է իրականացնում: Միեւնույն ժամանակ հայկական դիրքերի ուղղությամբ օրական միջինը մոտ 500–800 կրակոց է արձակում։ Զուգահեռաբար Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը պարբերաբար այցելում են տարբեր ռազմական օբյեկտներ: Ավելին, մինչ միջնորդները խոսում են «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին», ադրբեջանական ԶԼՄ–ները, որոնք, ինչպես հայտնի […]

Ո՞վ է բողոքում՝ մի երկու տնօրեն-մնօրե՞ն. Արսեն Թորոսյան. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հարցրել է` երբ նշանակվել եք նախարար, երկրի բարձրագույն ղեկավարությունը տեղյա՞կ է եղել, որ Արսեն Թորոսյանը ղեկավարում է «ՄԻԲՍ» կենտրոնը, եւ հիմա տեղյա՞կ է, որ այդ կենտրոնի պետպատվերի փաթեթը զգալիորեն աճել է: Թորոսյանն ասել է՝ այո, վարչապետը տեղյակ […]

Արփինե Հովհաննիսյանը բացում է փակագծերը

Խոստմանս համապատասխան՝ ներկայացնում եմ իմ հետագա հասարակական գործունեության մանրամասները։ Գործընկերոջս՝ տաղանդավոր իրավաբան, ի.գ.թ. փաստաբան Vahagn Grigoryan-ի հետ հիմնադրել ենք «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների եւ իրավունքի գերակայության ամրապնդումը։ Այս նպատակին հասնելու համար կան տարբեր ուղիներ, սակայն մենք ընտրել ենք ամենաառանցքայինները՝ կրթությունը եւ վերահսկողությունը։ Հենց այս տրամաբանությամբ […]

Արամ Ա-ն բաց ակնարկներ է արել վարչապետին /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վեհափառ Տեր, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Վեհափառ Տեր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, Ուրախ եմ շատ Ձեզ տեսնելու և հանդիպելու համար: Իհարկե, մենք նախկինում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված