22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի՞

Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից։

Միջնորդությունը կքննվի այսօր՝ մարտի 13-ին, ժամը 12:30 -ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

ՀՔԾ-ն նոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունը  միջնորդություն է ներկայացրել  ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրվածխափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ:

Միջնորդությունը կքննվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության  դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի  նախագահությամբ:

Հիշեցնենք, որ 18.01.2019թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչիմիջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանիփետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ