Շունը տիրոջը չի ճանաչում: Կառավարությունում քաոսային վիճակ է. Էդմոն Մարուքյան /տեսանյութ/
Մարտի 31-ին Մայնի Ֆրանկֆորտում Epic-LT մասնավոր օդանավով վայրէջք կատարելու ժամանակ մահացել է Ռուսաստանի ամենահարուստ կանանցից մեկը՝ S7 Airlines-ի բաժնետերերից Նատալյա Ֆիլաևան: Ավիավթարի պատճառները դեռ հայտնի չեն: Տեղի իշխանությունները հայտնում են, որ վթարի արդյունքում օդանավն ամբողջությամբ այրվել է:
Մարտի 26-ին Նիկոլն ԱԺ-ում, ինչպես միշտ շատ ինքնավստահ դեմքի արտահայտություն ընդունելով, ասաց, որ, տարվա առաջին 3 ամիսների արդյունքները վերլուծելով, նա հանգել է այն եզրակացության, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարեն առնվազն 40 միլիարդ դրամով ու պնդեց, որ արդյունքները աննախադեպ կլինեն, քանի որ նախկինում պետ բյուջեն չի գերակատարվել: Բնական է, շատերիդ մոտ պիտի հարց […]
«Արծիվ մահապարտներ»-ի ջոկատը ապրիլյանին կրկին բարձրացել էր դիրքեր: Երեք տարի է անցել, բայց ջոկատի անդամները դեռ հիշում են ու պատմում , բայց չեն խոսում տխուր դրվագներից: Հիշողությունների մեջ տարբեր դեպքեր կան դաջված, բայց հիշում են ամենաուրախները: Ծիծաղում են: «Ազատամարտիկ Սերգեյ Վարդանյանի՝ հայտնի «Դեդ» -ի համար «թաղում» էինք կազմակերպել: Մի ամբողջ զորախմբով հավաքվել էինք, թե բա […]
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գնահատում է դրական և կառուցողական: Ասում է՝ հայկական կողմի թելադրած ռազմավարությունը համահունչ է միջազգային հանրության մոտեցումներին: Նրա կարծիքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը կարիք չունի արտաքին թշնամու՝ սեփական լեգիտիմությունը ապահովվելու համար, սակայն ադրբեջանական պետական համակարգը, կառուցված է հակահայկականության վրա: «Հայկական կողմը իլյուզիաներ չպետք […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցների, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի մոտ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության համար մշակույթը և մշակութային քաղաքականությունն առաջնահերթ նշանակություն ունեն, որովհետև այն քաղաքական փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել, հնարավոր չէր իրականացնել առանց մշակութային խորքային փոփոխությունների: […]
Գյուղապետի հրաժարականի ութամսյա պահանջը շարունակում է օրակարգային մնալ : Գյուղացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մասին: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցեր: Կողմերը կարևորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը և […]
Օրեր առաջ խմբագրություն զանգահարեց մեզ ծանոթ ընթերցողներից մեկը և հայտնեց, որ իր ազգականները խուճապի մեջ են, դրամատիկ իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ նրանք անպտղության խնդիր ունեն, երկար տարիներ տառապել են երեխա ունենալու սպասումներով ու տարբեր միջոցների փնտրտուքներով, վերջապես իմացել են «Արագիլ» հիմնադրամի մասին, հույսեր են արթնացել, բայց հիմա այստեղ-այնտեղ կարդում են, թե հիմնադրամն […]


































