01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արցախում լարված են՝ ֆորս մաժորի փորձ է արվում. Փաստ

Արցախյան ընտրություններին ընդառաջ կտրուկ ակտիվացել են «Սասնա ծռերը»: Արցախում խոսակցություններ կան, որ այս կուսակցության անդամները նեղ շրջանակներում կարծիք են հայտնում, թե Արցախում կարճ ժամանակում հաջողության կարելի է հասնել միայն ֆորս մաժորի դեպքում: Սակայն խոսքը կոնկրետ գործողությունների մասին չէ. ըստ տեղեկությունների, պլանն այնպիսին է, որ մի կողմից՝ հարմար պահի որոշակի բարդ իրավիճակից կարողանան դիվիդենտներ քաղել, մյուս […]

Ազգային ժողովում սկսել են ազդել Պաշտպանության նախարարի նյարդերի վրա. Իրավունք

Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ խիստ լարված են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների հարաբերությունները: Վերջիններս փորձում են «քիթները խոթել» պաշտպանության կազմակերպմանը վերաբերող այս կամ այն հարցի մեջ՝ բացարձակ տեղյակ չլինելով ոլորտից, ինչն ուղղակի սկսել է ազդել Դ. Տոնոյանի նյարդերի վրա: Եվ կրքերը դեռ չէին հանդարտվել, […]

Արդեն պարզ է՝ Նիկոլը կառավարիչ չի, ինքը սրտացավ պոետ է

Լավ, ո՞նց անենք, որ որոշում կայացնողները խնդիրներով` պատճառներով զբաղվեն, այլ ոչ թե հետևանքներով: ԱԺ որոշ պատգամավորներ կարծես մանկապարտեզից նոր դուրս եկան` զանգեր, ձայներ և այլ անհեթեթություններ… այնժամ, երբ կրթության որակը փոխելը մի քանի կարգավորում փոխելու և դրա կիրարկումը պարտադրելու հարց ա: Ախր պարզ չի՞, որ դիսերտացիա ծախող կա, քանի որ առնող կա, առնող կա, քանի […]

Արցախի գեներալիտետի պաշտոնանկությունները «մեծ մաքրման» սկիզբն է լինելու, այլ պաշտոնանկություններ էլ են սպասվում. Հրապարակ

Արցախի գեներալիտետի որոշ ներկայացուցիչների պաշտոնանկություն է սպասվում։ Նրանց մեջ է հայտնի Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը, ում Մարտի 1-ի գործով հարցաքննության էին հրավիրել Երեւան։ Նախարարի տեղակալներ Գարիկ Սաֆարյանը եւ Վարդան Բալայանը եւս հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։ Բայց սա «մեծ մաքրման» սկիզբն է լինելու, այլ պաշտոնանկություններ էլ են սպասվում, մասնավորապես՝ պրոֆեսիոնալ զինվորականի համարում ունեցող Սլավիկ Դանիելյանը, ՊԲ հրամանատարի […]

Շնորհակալություն Փաշինյանին ազնիվ ինքնախոստովանության համար. Շարմազանով

Այն, որ Փաշինյանը, խախտելով ժողովրդավարության բոլոր գրված ու չգրված օրենքները, ամիսներ շարունակ օգտագործել է շանտաժի, սպառնալիքի ու բռնաճնշումների գործիքակազմը, ակնհայտ է: Բայց օրեր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը արեց իրոք աննախադեպ զավեշտալի հայտարարություն: Անդրադառնալով մի հարցի, որն ակնհայտորեն բուհական ինքնավարության լիազորությունների շրջանակներում է, Փաշինյանը, արհամարհելով բուհական ինքնավարության օրենքներն ու ավանդույթները, վեր դասելով իրեն այդ օրենքներից, […]

ՊԵԿ-ը աբսուրդ հանձնարարական է իջեցրել. Ժամանակ

ՊԵԿ ղեկավարությունը հարկային հավաքագրումների նոր մարտավարություն է որդեգրել: ՊԵԿ տարածքային ստորաբաժանումներին հանձնարարական է իջեցվել գտնել տնտեսվարողներին տուգանելու ինչ-որ հիմքեր, թեկուզ դրանք կապված լինեն անցյալում նրանց կողմից թույլ տրված ինչ-որ խախտումների հետ: Եվ այս օրերին տարբեր մանր ՍՊԸ-ների և/կամ ԱՁ-ների սեփականատերեր նամակներ են ստանում, որ իրենք տուգանվել են 6 տարի առաջ ՀԴՄ ապարատը վնասելու կամ 10 […]

Տնտեսական անկման իրական պատկերը քողարկելու համար հորինում են. Ժամանակ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հավաստիացնում է, թե այս տարվա հունվար-փետրվարին շինարարությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 21,6 տոկոս աճ է արձանագրել: Շինարարական ընկերությունների ղեկավարները պնդում են, որ սա կատարյալ հորինվածք է, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո շինարարություն կատարելը դարձել է գրեթե անհնար. Երեւանի քաղաքապետարանը հրաժարվում է շինթույլտվություն տալ՝ ամեն անգամ ներկայացնելով տարբեր պատճառաբանություններ: Այս պահին […]

Զորամասի ծաղկամանում կանեփ են աճեցրել . Մեղրիի զորամասի միջադեպի կծիկը բացվում է. Ժողովուրդ

Օրերս հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Այնուհետեւ երթ էին արել՝ իրենց հավատարմությունը քրեական աշխարհին հայտնելով: Սակայն մարտի 17-ին նրանք տեղափոխվել էին Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ՝ առաջնագիծ: Գրանցված միջադեպի մասով քննություն է ընթանում: Օրաթերթին այս միջադեպի առնչությամբ տարվող քննությունից որոշ մանրամասներ են հայտնի […]

Արցախում զոհ ունենք

Ս.թ. մարտի 26-ի ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի