05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Արծիվ մահապարտներ»-ը հիշում են պատերազմի դրվագները

«Արծիվ մահապարտներ»-ի ջոկատը ապրիլյանին կրկին բարձրացել էր դիրքեր: Երեք տարի է անցել, բայց ջոկատի անդամները դեռ հիշում են ու պատմում , բայց չեն խոսում տխուր դրվագներից:

Հիշողությունների մեջ տարբեր դեպքեր կան դաջված, բայց հիշում են ամենաուրախները: Ծիծաղում են:

«Ազատամարտիկ Սերգեյ Վարդանյանի՝ հայտնի «Դեդ» -ի համար  «թաղում» էինք կազմակերպել: Մի ամբողջ զորախմբով հավաքվել էինք, թե բա Դեդը մահանում է: 40 աստիճան ջերմություն ուներ։ Խունկը վառել ենք ու Աստված գիտի որտեղից ծաղիկ ենք գտել ու դրել «մահացող» Դեդի կրծքին»,- միմյանց ընդհատելով պատմում են ազատամարտիկները:

 Դեդն ինքը ժպտում ու հիշում է. «Մի ամբողջ կազարմա լաց են լինում, ասի՝ թողեք կիսատ գործ ունեմ, վերջացնեմ նոր կթաղեք»:

Այսօր «Արծիվ մահապարտներ»  ՀԿ-ի ղեկավար գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից նույն կազմակերպության անդամ կամավորականներին պարգևատրեց «Ապրիլյան պատերազմի մասնակից»  կրծքանշանով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ