01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գյուղացին կմնա շիվարած. Հրապարակ

Այսօր գրեթե բոլոր ակտիվ մարդիկ ուշադիր հետեւում են «Սպայկայի» շուրջ ծավալվող իրադարձություններին։ Ոմանք զարմանում են, թե ինչպես կարելի է բիզնեսի հանդեպ նման անփույթ վերաբերմունք ունենալ եւ սպասել, որ ներդրումներ կգան երկիր։ Մյուսները կարծում են, որ արդարության հաստատման, պետությունից թաքցված գումարները հետ վերադարձնելու գաղափարն էլ պակաս կարեւոր չէ, եւ շատ հանգիստ են վերաբերվում «Սպայկայի» սնանկացմանը կամ […]

Գազի գնի էժանացում չսպասեք, քանի դեռ Փաշինյանը բազմակողմ սիրախաղ է անում. փորձագետ. 168 Ժամ

Ակնհայտ է, որ, երբ Փաշինյանը սիրախաղ է իրականացնում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի հետ, ակնկալել գազի գների իջեցում՝ իրատեսական չէ: Եթե Հայաստանն անում է միանշանակ շրջադարձ` 100 տոկոսով դեպի Ռուսաստան, դադարեցնում է սիրախաղ անել Արևմուտքի հետ, այդ դեպքում ՌԴ-ն այլ քաղաքականություն կվարի: Դուք տեսնում եք՝ ինչպես է փոխվում ՌԴ քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ, փոխվում է նաև Հայաստանի […]

Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարը խաբել է. Ռոբերտ Քոչարյանի հարսն է անձամբ ներկա եղել

Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում բուռն քննարկման առարկա է դարձել Ռոբերտ Քոչարյանի 2,5 տարեկան թոռնիկին պապիկի հետ տեսակցելն արգելելու միջադեպը։ Նախօրեին ՀՔԾ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը, սակայն, armtimes.com կայքին տված հարցազրույցում հանդես եկավ անսպասելի հայտարարությամբ։ Նրա խոսքերով, նախագահ […]

Ադրբեջանում դիվանագետներին ԴՆԹ-ի անալիզ են անցկացրել, որ բացառեն հայկական արյունը

Ստրասբուրգում այսօր քննարկեցինք Եվրոպայում ռասիզմի, քսենոֆոբիայի ու անհանդուրժողականության խնդիրը։ Որքան հիշում եմ՝ այս կառույցում մի հազար անգամ քննարկել ենք, որ ԵԽ անդամ որոշ երկրներում, օրինակ Ադրբեջանում, արմենոֆոբիան պետական քաղաքականություն է, եւ ի պատասխան միշտ եղել է եվրոպական սառը լռություն։ Այսօր կրկին հիշեցրեցի, որ Ադրբեջանի օմբուդսմենը հրեշ Ռամիլ Սաֆարովին համարում էր հայրենասիրության օրինակ յուրաքանչյուր ադրբեջանցու համար […]

Դիջեյ Էդոն անխնա «փրթում-թափում» է. Հրապարակ

Օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Սուրեն Հովսեփյանը, որը նշանակվել էր հեղափոխությունից հետո` փոխարինելով Գագիկ Ջհանգիրյանի խնամի Լևոն Վարդանյանին: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Հովսեփյանի ազատման «մեկենասը» նույնպես եղել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` Դիջեյ Էդոն, որը վերջին շրջանում «փրթեմ-թափեմ» կարգախոսն է կիրառում. նրա անվան հետ էր կապվում նաև տեսչական մարմինների բարեփոխման […]

Իմ քայլը խմբակցության անդամը ծաղրում է հոգեւորականներին

Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը Արարատյան Հայարպետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ հայտարարվել է փիլոնազուրկ մինչև Ավագ Շաբաթ և գտնվում է ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հսկողության ներքո: Խոսքն այն հոգևորականի մասին է, ով Ազգային ժողով մոտ բողոքի ակցիայի էր […]

Հայկ Մարությանի մոտ «սեւերի» հանդեպ ատելությունը տարօրինակ մտասեւեռում է դառնում. Հրապարակ

Արդեն դասական դարձած՝ սև ու սպիտակի մասին արտահայտության հեղինակ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես հայտնի է, չի սիրում սևերին և սև գույնը: Բայց, կարծես թե, այս ատելությունը նրա մոտ վերածվել է սևեռուն գաղափարի: Հյուսիսային պողոտայում տեղակայված բրենդային խանութների ու սրճարանների տերերից մեկից տեղեկացանք, որ Կենտրոնի թաղապետարանի արտաքին գովազդի բաժնի աշխատակիցներն օրերս այցելել են պողոտա և […]

Այս միջադեպը բացահայտեց շատ նուրբ ու խորը շերտեր. 168 Ժամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախօրեին Նորագավթի մաքսատանը տեղի ունեցած խայտառակ միջադեպը շարունակում է մնալ ամենաքննարկվող հարցը։ Վարչապետի կողմից մաքսային ծառայության աշխատակցին նվաստացնելու, նրա մարդկային արժանապատվությունը ոտնահարելու փաստն արժանացել է ամենատարբեր գնահատականների ու քննադատությունների։ Այս միջադեպը բացահայտել է շատ նուրբ ու խորը շերտեր, որոնք վերաբերում են պետություն-քաղաքացի, իշխանություն-քաղաքացի հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանն իր այդ քայլով ցույց է […]

Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. Իտալիայում ՀՀ դեսպան

Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի խոսքը Իտալիայի Պատգամավորների պալատում #Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունման առթիվ Ողջունում ենք ապրիլի 10-ին Իտալիայի պատգամավորների պալատի կողմից 382 կողմ, 43 ձեռնպահ, 0 դեմ ձայներով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունումը։ Շնորհակալություն ենք հայտնում Պատգամավորների պալատում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին Նախաձեռնությանը սատարելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Նախաձեռնության հեղինակ իշխող “Լեգա” […]

Իտալիայի պատգամավորների պալատի որոշումն իրավական ուժ չունի ճիշտ այնպես, ինչպես պատմությունը քաղաքակացնելու բոլոր փորձերը. Չավուշօղլու

Իտալիայի պատգամավորների պալատի կողմից ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը անհանգստություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: Թուրքիայի նախագահականի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունից և Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի կոշտ արձագանքներից հետո թեմային անդրադարձել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ինչպես և նախորդ թուրք պաշտոնյաները, Չավուշօղլուն ևս Twitter-ի էջում գրառում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի