22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու՞ են միտինգային հյուրախաղերով սեթևեթող որոշ գաստրոլյորներ արժեվորվում, իսկ պետական բյուջեի հոգսը թեթևացնողները՝ հակառակը

Այսօր կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասում է. «Պետք է խոստովանել, որ բավականին տարօրինակ իրավիճակ է, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ, այսինքն՝ դեսպանատներ, որտեղ նույնիսկ գույքը պատկանում է մի կոնկրետ մարդու, նրանք հանդես են գալիս պետության անունից, բայց պետական ֆինանսավորում չկա, սա տարօրինակ իրավիճակ է՝ անկախ նրանից, թե ով է դեսպանը»:

Ճի՞շտ եմ հասկանում, որ մարդիկ սեփական միջոցներով երկրի դիվանագիտական ներկայացուցչություն են պահել, պետության համար խնդիրներ են լուծել, բայց հիմա շնորհակալություն հայտնելու փոխարեն էժան մանիպուլյացիաներ են արվում՝ անձնական գույքից մինչև աշխատակազմի աշխատավարձի արծարծում:

Կոնկրետ հարցեր են առաջանում.

  1. Մարդիկ պետությանը ծառայություն են մատուցել, ինչո՞ւ է պարգևատրելու փոխարեն, էժան խոսակցություն տրվում:

2.Պետական բյուջեի, իմա՝ հարկատուի ուսերին 347.5 միլիոն դրամ հավելյալ ծախս է ավելանում: Արդյո՞ք դա ուղիղ հետևանքը չէ նրա, որ իշխանությունը պետությանը ծառայություններ մատուցելու, պետական բյուջեի հոգսերը թեթևացնելու հնարավորություն ունեցող մարդկանց հետ հարաբերվելու կարողություններ չունի:

Հարց է չէ՞ առաջանում. ինչու՞ են միտինգային հյուրախաղերով Հայաստանում սեթևեթող որոշ գաստրոլյորներ արժեվորվում, իսկ պետական բյուջեի հոգսը թեթևացնողները՝ հակառակը: Գոնե հասկանու՞մ են, որ սա հնարավորինս վատ ազդակ է, գոնե հասկանու՞մ են, որ սրանով մեր կյանքում էժան ներկայացումները գերակշռելու են գործին: Այն գործին, որի կարիքը հիմա Հայաստանն ունի առավել, քան երբեք:

Ամեն ինչ շատ լավ հասկացող, բայց գլուխը կախ լուռ նստած «կադրային դիվանագետի» համար եմ ամենաշատը ցավում»,-ֆեյսբուքյան հանրագրում մտահոգությամբ կիսվել  է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ