01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Խախտվել է բոլոր պայմանավորվածությունները: ԱԺ փոխնախագահին, նման վարքագիծը բոլորովին հարիր չէ

ԱԺ տնտեսական հարցերի մշատական հանձնաժողովը հետաձգել է ‹‹Վիճակախաղերի մասին›› ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնության քննարկումը: Թեպետ ֆորմալ նախագիծը հեղղինակի կողմից ներկայացվում է որպես մեզանում խաղամոլության դեմն առնելուն միտված քայլ, սակայն իրականում նախագիծը ստեղծում է իրավական անշրջելի նախադրյալներ ոլորտում այսօր գործող մեկ ընկերության մենաշնորհը հաստատելու և Երևանում ու խոշոր քաղաքներում այդ գործունեության […]

Այ Նիկոլ ջան, էդ ովքերո՞վ ես շրջապատվել

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն անգամ, երբ Փաշինյանն ինչ-որ տեղ նեռվային հանդիպումներ է ունենում ու դրանից հետո որոշումներ է կայացնում, ես սկսում եմ կրկին կարծել, որ վարչապետին գրեթե ամեն բան սխալ են զեկուցում, որ Նիկոլին չեն կարողանում բացատրել խնդիրների բուն պատճառը, այլ փորձում են ամեն ինչ ծածկադմփոց անել: Նորագավիթի մաքսայինը […]

Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ապրիլի 15-ին Մոսկվայում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին Մոսկվայում: Հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար»,- […]

Ավտոմեքենաների բոլոր մգեցված ապակիների արգելքը կառավարությունը հանեց. նոր որոշում

Քիչ առաջ կառավարության  նիստին ՀՀ ոստիկանապետ Վարելիյ Օսիպյանը առաջարկեց փոփոխություն կատարել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների շահագործումը արգելող պայմանները, ճանապարհային գծանշումների և ճանապարհային նշանների ներկայացնող պահանջները սահմանող կառավարության որոշումներում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց նաև, որ որոշման նախագծում մգեցված ապակիների հետ կապված դրույթներ կային, որոնք դուրս են եկել: «Այո, այնտեղ սահմանված էր, որ ընդհանրապես արգելվեին մգեցված ապակիները, […]

Մաքսատան ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է գրել, ես բավարարելու եմ. Դավիթ Անանյան

Մենք՝ ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետն իրավունք չունենք մարդուն աշխատանքից ազատենք կամ չազատենք, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով Նորագավիթի մաքսատան միջադեպին։   Անանյանն ասաց, որ վարչապետի ասածը մաքսատան աշխատակցին՝ դիմում գրել ու ազատվել աշխատանքից, ինքը որպես հանձնարարական չի դիտարկում։ «Դա կոչ հորդոր է։ Ես բավարարել եմ աշխատակցի […]

Ահազանգ. Արաբկիրը աղբի մեջ է

Արաբկիր վարչական շրջանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է համայնքում աղբի կուտակումների մասին․ «Հարգելի՛ քաղաքացիներ, «Սանիթեք» ընկերության անբարեխիղճ աշխատանքի հետևանքով Արաբկիր վարչական շրջանի տասնյակ փողոցներում երեկվանից գոյացել են աղբակույտեր: Վարչական շրջանի աշխատակազմը միջոցներ է ձեռնարկում նոր տեխնիկա ներգրավելու և իր լիազորությունների շրջանակում ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ: «Սանիթեք» ընկերության փոխարեն հայցում ենք Ձեր ներողամտությունը

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, բա-ցառ-վում է. Սերժ Սարգսյան /տեսանյութ/

2008-2018թթ. Հայաստանի Հանրապետության միջազգային և բանակցային դիրքերը Արցախյան կարգավորման գործընթացում ամրապնդվեցին: Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի,ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություն արեցին, որոնց համաձայն ճանաչվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրագործումը: Վստահ, սառնասիրտ, առանց ավելորդ զգացմունքայնության, բայց միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանի վճռական քաղաքականության արդյունքում Ադրբեջանի դիրքերը բանակցություններում թուլանում էին: Ալիևն ինքն էր դժգոհում, որ համանախագահներն […]

Էրդողանի մամուլի խոսնակը դատապարտել է Իտալիայում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը

Թուրքիայի  նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը արձագանքել է Իտալիայի խորհրդրանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։ Նա Twitter-ի էջում այդ թեմայով գրառում է կատարել. «Այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումն անտեսում է պատմական իրողությունները և սերմանում նոր թշնամություն։ Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական պոպուլիզմին աջակցող այս մոտեցումը, որը նաև անտեսում է համատեղ  պատմական հանձնաժողով […]

Ցանկանում եմ որ յուրաքանչյուր մարդ վերադառնա հայրենիք, որովհետև հայրենիքում իսկապես շատ լավ է. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին,  «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ  այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն:  […]

Կառավարությունն առաջարկում է թողնել վարչապետի միանձնյա որոշմանը. Ժամանակ

Հայաստանի կառավարությունն առաջարկում է ընդունել օրենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի մասին: Մինչեւ այսօր ներկայացուցչի նշանակումը, ազատումը եւ նրա գործունեության համակարգումը կատարվում էր 2017թ. ընդունված կառավարության որոշմամբ: Ըստ գործող կարգի՝ ներկայացուցչին նշանակում է վարչապետը, սակայն թեկնածու առաջարկելու իրավունքը պատկանում է արդարադատության նախարարին: Օրենքի նախագծով վարչապետը նշանակումը կատարում է միանձնյա: Հիշեցնենք, որ ներկայումս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի