06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Սա իմ անձնական ցավն է». Թինա Կանդելակին հուզիչ գրառում է արել

«Սա իմ անձնական ցավն է»,-“Матч ТВ”-ի տնօրեն, հեռուստաաստղ Թինա Կանդելակին հուզիչ գրառում է արել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը, մասնավորապես նշելով. «Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրն է: Աշխարհի հայերը այսօր սգում են զոհաբերված նախնիների հիշատակը: Ինչպես կարելի է վերաբերվել ավելի քան մեկ միլիոն մարդու մահվանը, որոնք մեղավոր էին իրենց դահիճների […]

Դավիթ Սանասարյանն ընկճված է /տեսանյութ/

Քիչ առաջ Դավիթ Սանասարյանը Եղեռնի հուշահամալիրում զրուցել է լրագրողների հետ եւ նշել, որ այսօր չի խոսելու իր շուր ընթացող աղմկալի քրեական գործից: Դավիթ Սանասարյանը ընկճված տեսք ուներ, նա նախկին բարձր, խրոխտ եւ ինքնավստահ տոնայնությունն այլեւս չուներ: Մանրամասները՝ տեսանյութում:

Ճիշտ կլիներ

Ճիշտ կլիներ, որ Հայաստանի վարչապետի այսօրվա, Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական ուղերձում հիշատակվեր նաեւ ցեղասպանության կազմակերպիչը՝ Օսմանյան կայսրությունը։ Ճիշտ կլիներ նաեւ դատապարտել Թուրքիայի՝ առ այսօր շարունակվող ժխտողականությունը եւ այդ կերպ՝ մեղսակից լինելու հանգամանքը։

Պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։  Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Մեզ հետևողականորեն զրկել են այն հողից, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել […]

Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն ՀՀ կառավարության և Ազգային ժողովի խնդիրն է, այլև համայն հայության, նրա պատվի խնդիրն է։ «Քիչ ժամանակ է մնացել, որ Թուրքիան իր այդ ոճրագործության պատասխանն ամբողջ աշխարհի առջև տա։ Դա, ասենք, այնպիսի բան է, որ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում, քանի տարի […]

Արցախը ցնցվել է

Ապրիլի 24-ին` տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.090 և արևելյան երկայնության 46.270 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ՝ ք. Քարվաճառից 21 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավունքների նախարարության կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի