06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Քանի՞ անգամ ես արտասանել «ցեղասպանություն» բառը, Նիկոլ

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերին: Քանի դեռ այդ ոճիրը չի դատապարտվել ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, մեզ՝ հայերիս վրա կախված է բնաջնտման վտանգը: Մի կողմից՝ Թուրքիան, մյուս կողմից նրա արբանյակ Ադրբեջանը շարունակ սրում են իրենց ատամները:  Մի կողմ թողնելով այն, որ այս ծանր իրավիճակում որոշ թեփով լցված ուղեղներ պայքարում են ռուսական ռազմաբազայի դուրսբերման համար, […]

Թուրքիային պաշտոնապես որևէ պահանջ չներկայացնելու քարոզ «Հանրայինի» եթերում

Լևոն Զուրաբյանի թեզերը Հ1-ով պղծում են օրվա խորհուրդը: Դրանք, ըստ էության, ցեղասպանության հարցում լևոնիզմի հիմնական խորքային թեզի` Թուրքիային պաշտոնապես որևէ պահանջ չներկայացնելու քարոզն է: Ապրիլի 24-ին նման խոսք հնչեցնելը հիմնական ալիքով` գրոտեսկ է և վիրավորանք ոչ միայն զոհերի հիշատակին, այլև մեր` ապրողներիս արժանապատվությանը: Ամենավատ երազում անգամ դժվար է նման բան պատկերացնելը: Հայկ Մարտիրոսյան քաղաքագետ

Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց բացի նաև հանցագործություն է. Վիգեն Սարգսյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր հարգանքի տուրքը մատուցեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխանության, ցեղասպանության ճանաչման հարցը համազգային կարևորագույն խնդիրներից մեկն է և, քանի որ Թուրքիան չի առերեսվել սեփական պատմության հետ, այդ հանցագործությունը շարունակվելու է մնալ Հայաստանի անվտանգության համակարգի անբաժան մասը, նշեց Վիգեն Սարգսյանը: Վերջրնս հիշեցրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված […]

Թուրքիայում առաջին անգամ կբացվի հայկական թանգարան

Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան կհիմնվի: Նշվում է, որ թանգարանը բացվելու է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանից 4կմ հեռավորության վրա գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղում` Վաքըֆլըում, հղում անելով Milliyet-ին, տեղեկացնում է ermenihaber.am-ը: Այս մասին թուրքական աղբյուրին տված հարցազրույցում հայտնել է Վաքըֆլը գյուղի հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը:  Նա նաև նշել է, որ թանգարանի հիմնադրման համար դրամական […]

Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել: Այս մասին «Ռունա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին: «Միջնորդությունը պաշտոնապես ներկայացվել է, պատշաճ կերպով ձեւակերպվել է: Որոշումը (քաղաքական ապաստանի տրամադրման,–խմբ.) կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա հիմքերը կան. Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»,- ասել է […]

Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին. Դոնալդ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու բոլոր նրանց հիշատակը, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան: Հիշատակի այս օրը մենք […]

Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվում. Գալուստ Սահակյան

Ժամանակը կգա եւ Սերժ Սարգսյանը կխոսի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Դիտարկմանը, թե գուցե կարծում է, որ ինքը դեռ սխալ է, դրա համար չի խոսում, Գալուստ Սահակյանն ասաց. «Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվում: Նա նման բան չի հայտարարել եւ երբեք էլ չի սխալվել»: Հիշեցմանը, […]

Եթե Հայաստանի իշխանությունները, ԱԳ նախարարը Մասիս սարի գագաթից ասի՝ հիշում ու պահանջում է, դրանից բան չի փոխվելու. Արամ Սարգսյան

«Ես այսօրվա խորհուրդը համարում եմ այն, որ մենք պետք է լինենք ուժեղ, խելացի, ճկուն, որպեսզի ոչ միայն նման բան թույլ չտանք, այլև մեր հայրենիքից այլևս երբեք ոչինչ չկորցնենք: Սա պետք է լինի մեր օրվա խորհուրդը»: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Մենք չպետք է նայենք՝ Էդրողանն ինչ ասաց, աշխարհը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի