«Պարոն վարչապետ Ձեր հերթական մանիպուլացիոն ասուլիսը արդեն նողկանք է առաջացնում».Գեորգի Գաբրիելյան
ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարոն վարչապետ Ձեր հերթական մանիպուլացիոն ասուլիսը արդեն նողկանք է առաջացնում
1. Փաստ. ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ / Ռոբերտ Քոչարյան և այլք/ և ճնշումներ՝ քաղաքական թեմաներով քննադատող գործիչների նկատմամբ
2. Փաստ. ՀՀ-ում կոռուպցիա կա
3. Փաստ. կա քաղաքային և պետական բյուջեն միլիոնավոր դոլլարների մսխում /պաշտոնյանների աշխատավարձերի կտրուկ բարձրացման, անտեղի տոների և պարգևավճարների տեսքով
4. Փաստ. կա ներդրումների նվազում
5. Փաստ. կա տնտեսական թռիչքաձև անկում
6. Փաստ . . կա առևտրաշրջանառության անկում
7. Փաստ . կա սուպերվարչապետություն
8. Փաստ . կա արագաչափեր և կարմիր գծեր
9. . Փաստ .կա հազարավոր աշխատանքից ազատված քաղաքացիներ
10. Փաստ . կա աղքատության աճ :
Ցանկը շատ է, սակայն այս ամենի ֆոնին կառավարությունը իրոք արձանագրել է թռիչքաձև առաջընթաց հետևյալ բնագավառներում՝ Հայ ավանդական ընտանիքի և հայկական արժեհամակարգի քայքայման, թմրանյութերի և սեռական փոքրամասնությունների /լգբտ / իրավունքնների քարոզչության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայ Հավատքի, Արցախյան պատերազմի հերոսների և հայ ժողովրդի տարած հաղթանակի հեղինակազրկման առումով»: