15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Վիտալի Բալասանյանը «Հանուն Արցախի» համազգային շարժում է նախաձեռնում

Արցախի ազգային անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել է «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին։ Հայտարարության մեջ Արցախի ԱԽ քարտուղարը նշում է․ «Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՍՓՅՈւՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, հետամուտ լինել Միացյալ եւ հզոր […]

Հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. Ժամանակ

Կառավարությունում հունիսի կեսերին սպասվող կադրային փոփոխությունների շրջանակում սպասվում են մի շարք մարզպետների պաշտոնանկություններ: Բայց որպեսզի նրանց շատ չնեղացնեն, նրանք աշխատանք կստանան կառավարությունում՝ փոխնախարարների կարգավիճակով: Իշխանությունը շատ դժվարությամբ է գնալու կադրային կտրուկ փոփոխությունների, քանի որ դա կնշանակի ընդունել կադրային քաղաքականության տապալման փաստը, ինչը հանրային քննարկումների թեմա է: Այս այլ հրապարակումներին ծաոթացեք թերթի այս համարում:   

Կարեն Կարապետյանը փակ հանդիպում է ունեցել. Իրատես

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայապետյանն ու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն օրեր առաջ Արցախում են եղել ու հանդիպումներ ունեցել նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և այլ պաշտոնյաների հետ: «Հանդիպումները հիմնականում փակ են եղել, օրակարգում՝ հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականությունը: Երկուստեք դժգոհել են նոր կառավարիչների […]

Սամվել Ալեքսանյանին խիստ են սիրում, բայց ստիպված կլինեն հրապարակել. Իրավունք

Դեղերի փորձագիտական կենտրոնի» և «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի» աշխատակիցները շուրջ մեկ ամիս շարունակ չեն կարողանում տալ «Avastin» դեղամիջոցի փորձագիտական եզրակացության պատասխանը: Հիշեցնենք, որ դեղամիջոցի կիրառման արդյունքում ութ մարդ հասել է կուրության շեմին: Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ փորձաքննության արդյունքները 15-օրյա ժամկետում պատրաստ կլինեն: Դա էլ է շատ երկար ժամանակ՝ հաշվի առնելով, որ փորձաքննության […]

Արտոնյալ պաշտոնյաները. Ժողովուրդ

Հայաստանում, պարզվում է, դեռ կան արտոնյալ պաշտոնյաներ, որոնք, չնայած երկրում կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարին, իրենց ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր չեն ներկայացրել: Նրանց թվում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ու իր տեղակալներից Սամվել Սողոմոնյանը՝ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի բաջանաղը:  Այս կառույցից հայտարարագիր ներկայացրել է միակ բարեխիղճ պաշտոնյան` Էմին Ավետիսյանը, այն էլ, ըստ […]

Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին. Ժամանակ

«Հունիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան ծննդյան տոնի առթիվ շնորհավորելու համար: Չնայած լարված հարաբերություններին, ռուսական կողմը պահպանում է քաղաքավարության բոլոր նորմերը»: Այս եւ այլ հրապարկումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

«Դոսիեներն» ուղարկեն Աննա Հակոբյանի՞ն: Թող «մուծվեն» ու մաքրագործվեն. Իրատես

Իշխանամերձ տարածքում կրակն են ընկել վարչապետի և նրա կնոջ հայտարարությունների ձեռքը։ Չեն հասցնում մեկի համար հարմար ձևակերպում գտնել, «սվաղել», մյուսը չի ուշանում։ Օրերս Աննա Հակոբյանը հայտարարեց. «Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև մտածում եմ՝ կապ չունի՝ ինչ ձևով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, մենք միևնույն է, ծառայեցնելու ենք այն ամենաբարի, ամենաճիշտ, […]

Հեղափոխության պատճառով Գերմանիայից մասսայաբար հայերին արտաքսում են. Իրավունք

Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից այս տարվա հունվարից սկսած մինչև մայիս ամիսն արտաքսվել են շուրջ 250 հայ: Եվս 160 հայի Գերմանիան պատրաստվում է արտաքսել: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ մասսայա­կան «դեպորտները» գերմանական իշխանությունները պատճառաբանում են նրանով, թե ձեր երկրում հեղափոխություն է եղել, դուք դա էիք ցանկանում, հիմա գնացեք և ապրեք այնտեղ: Իսկ մի շարք հայեր, […]

Նարինե Թուխիկյանը վայր է դնում ԱԺ մանդատը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը, որը հայտնի է Թուխիկյան ազգանունով, հայտարարել է ԱԺ մանդատից հրաժավելու մասին: Այդ մասին դիմումը նա ներկայացրել է ԱԺ նախագահությանը: Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ եթե մեկշաբաթյա ժամկետում տիկին Խաչատուրյանը չվերցրեց դիմումը, ապա դա նշանակում է, որ պատգամավորը վայր է դնում մանդատը: Ըստ որոշ […]

«էլ ավելի խորն են թաղվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական տարածաշրջանային այցի արդյունքում հանդես են եկել հաղորդագրությամբ: Հատկանշական է, որ հաղորդագրության մեջ որպես այցի հիմնական նպատակ նշված է Փաշինյան-Ալիև՝ մարտի 29-ին և ԱԳ նախարարների՝ ապրիլի 15-ին կայացած քննարկումների արդյունքներին հետևելը, ինչպես նաև սահմանի և շփման գծի իրավիճակին ծանոթանալը: Ի դեպ, այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված