Խիստ կանխատեսելի է զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթի հերթական մեկնարկն իմ դեմ. Վահե Գրիգորյան
Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախագահի կողմից իր թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելուն: «Սիրելի ընկերներ, Այսօր առավոտյան Հանրապետության նախագահի որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար իմ թեկնածությունն առաջարկվել է Ազգային ժողովին (պաշտոնական հաղորդագրությունը ներքեւում)։ Սահմանադրական դատարանի, մասնավորապես, եւ սահմանադրական արդարադատության մասին, ընդհանրապես, իմ պատկերացումները, ծրագիրը, մոտահար եւ հեռահար տեսլականները կներկայացնեմ առաջին իսկ ժամանակային հնարավորության […]





































