22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աստվածաբանության դոցենտը բացահայտում է՝ ինչ է նշանակում սորոս

Ես չգիտեմ` Սորոսը համանուն հիմնադրամի տեր պարոն Ջորջի ազգանու՞նն է, թե՞ կեղծանունը, բայց իբրև հայ մտավորական` պարտքս եմ համարում հանրայնացնել այդ բառի ստուգաբանության իմ իմացությունը:

Սորոս հունարեն բառ է, որը նշանակում է «քարերի կույտ», կամ պարզապես «կույտ»  (տե´ս Հր. Բարթիկյան, Հայ-բյուզանդական հետազոտություններ, հ. I,  Երևան, 2002, էջ 434, 455):

 Ուշադրություն դարձնենք այն հետաքրքրական հանգամանքին, որ «սորոս» բառը, թե´ ձախից, թե´ աջից գրվում ու արտասանվում է նույն կերպ: Արդյո՞ք դա խորիմաստորեն չի նշանակում` աջուձախ կույտի (քարակույտի, ավերակակույտի…) վերածել ամեն ինչ:

     Եվ վերջում, չպետք է զարմանալ Սորոսի հիմնադրամի հայաստանյան ներկայացչությանը 60-ից ավելի կազմակերպությունների հայտնած աջակցությունից: Մեր փոքր, սակավամարդ  երկրում պաշտոնապես գործում են 60-ից ավելի քայքայիչ պաշտամունքային կառույցներ` աղանդներ: Դրանք բոլորն էլ արտաքին ուժերի կողմից ուղղորդված են միևնույն կույտավեր նպատակին ծառայելուն:

 

Աշոտ Մանուչարյան                                           

ԵՊՀ Աստվածաբանության կրթաճյուղի դոցենտ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ