14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Թուրքական զինուժը Նախիջեւանում է: Հանդիսավոր ընդունելություն Ադրբեջանի կողմից /տեսանյութ/

Թուրքիայի զինուժը թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն-2019» մարտավարական զորավարաժությունների շրջանակներում ժամանել են Նախիջևան: Ինչպես հայտնում է minval.az-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդիսավոր ընդունելության է արժանացրել եղբայրական պետության զորքին: Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն անցկացվելու են հունիսի 7-11-ը:  

Հարկային օրենսգրքի փոփոխություններով` ցածր եկամուտներ ունեցողների կյանքի որակն ընկնելու է

Ինչո՞ւ ենք  մոռացել, որ ունենք գործազրկության, աղքատության բարձր մակարդակ, իսկ թե այս նախագիծն ինչպե՞ս է ազդելու դեռևս աշխատաշուկա չմտած երիտասարդների ու թոշակառուների վրա, պատասխանատուներին չի հետաքրքրում. «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հարկային օրենսգրքով նախատեսվող` ե կամտային հարկի փոփոխությանը, ասաց ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը: Նշենք, որ, ըստ առաջարկվող փոփոխությունների, համեմատաբար […]

Պատային իրավիճակ է ստեղծվել: Վեթինգը՝ կասկածի տակ

Մասնագիտական որոշ շրջանակներ համառորեն կասկածի տակ են առնում Հայաստանում վեթինգի կիրառման բովանդակային արդյունավետությունը, ինչպես նաեւ օպերատիվությունը: Փորձագետների մի ստվար մաս գտնում է, որ վեթինգը անցումային արդարադատության գործիքակազմերից մեկն է, երբ  «հիվանդությունը երկարաժամկետ բուժելուց հրաժարվելու արդյունքում օգնության է հասնում անդամահատումը»: Ըստ մանսագետների՝ այս փուլում ՀՀ իշխանությունը կտրում է դատական համակարգի գլուխը կամ ձեռքը՝ հրաժարվելով երկարատեւ, ծանր […]

Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան, պատճառը քրեակատարողական հիմնարկում կատարված անօրինականությունն է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ավդալյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան: Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալի դատարան չներկայանալու պատճառը քրեակատարողական հիմնարկում կատարված անօրինականությունն է:

Եթե անհրաժեշտություն լինի, կհրավիրվի Սերժ Սարգսյանը եւ Արցախից պաշտոնյաներ. քննիչ հանձնաժողովը մեկնարկում է աշխատանքը

Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստ կգումարենք այսօր, ժամը 3-ին, որտեղ կորոշվեն բոլոր հարցերը։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Տիգրան Կարապետյանը, հավելելով, որ քննելու են ապրիլյան պատերազմի հետ կապված հասարակությանը հուզող հարցերը։ Պատգամավորը հավաստիացրեց՝ որեւէ կաշկանդվածություն չունենն նախկին կամ ներկա պաշտոնյաների քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրելու հարցում. «Որեւէ անձի […]

Սա տոտալ խոշտանգում է: Պետք է սպասենք, որպեսզի մահանա, հետո փորձենք մեղավորներ ման գա՞լ. Մանվել Գրիգորյանի փաստաբան

Մանվել Գրիգորյանն ինտենսիվ բուժում էր ստանում Հայաստանի լավագույն բժշկական կենտրոններից մեկում, սակայն չգիտես ինչու, Քրեակատարողական հիմնարկը որոշեց, որ իր մոտ ևս կան բոլոր հարմարությունները, և Գրիգորյանը կարող է բուժումը շարունակել Դատապարտյալների հիվանդանոցում, այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ «Երբ անձն իր հարազատների միջոցների հաշվին ցանկանում է բուժում […]

Միքայել Մինասյանը «Հայաստան. ավելի հասանելի Եվրոպայի պահանջը» վերնագրով հոդված է հրապարակել The Huffington Post-ում

Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում եւ Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Հայաստան. ավելի հասանելի Եվրոպայի պահանջը» վերնագրով հոդված է հրապարակել The Huffington Post-ում։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Ամերիկյան ինքնության և ինքնաճանաչման «Քաղաքացի Քեյնը» լեգենդար ֆիլմից  28 տարի անց Խորհրդային Հայաստանի էկրաններ բարձրացավ ֆիլմ, որը երիտասարդ գրող Հրանտ Մաթևոսյանի` հրաշքով չարգելված վեպի հրաշքով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված