15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանը` որպես վարչապետ, այլևս չկա. ազատամարտիկ. Իրատես

Մինչ Հայաստանի իշխանությունները միայն հայտարարությամբ են Արցախը բանակցային սեղան վերադարձնում, Ադրբեջանը կոնկրետ քայլեր է անում. Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների է նստում արդեն ԼՂՀ-ի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը։ Սա բավական վտանգավոր զարգացման մասին է հուշում։ Ազատամարտիկ, հայտնի հետախույզ Գևորգ Գևորգյանի հետ զրուցում ենք հակամարտության և ներքին խնդիրների շուրջ։ -Ինչի՞ մասին է փաստում Մինսկի խմբի հետ հանդիպմանը ԼՂՀ-ի […]

Անցանկալիներից ազատվելու, յուրայիններին բերելու լավագույն ձեւը: Փոփոխություններ ԱԺ-ում. Հրապարակ

Ազգային ժողովում, ամենայն հավանականությամբ, կառուցվածքային փոփոխություններ կիրականացնեն․ սա «լավագույն» միջոցն է անցանկալի աշխատողներից ազատվելու, յուրայիններով համալրելու համար։ Աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը փոփոխություններ անելու մասին խոստովանել է մեր լրագրողի այն հարցին ի պատասխան, թե ինչու է ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնն իշխանափոխությունից հետո թափուր, եւ գործառույթն այդ իրականացնում է աշխատակազմի ղեկավարի տեղակալ, […]

Սեփականության վերաբաշխում: Այդ մասին վարչապետը գերադասում է լռել. 168 Ժամ

Բենզինի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները ցույց տվեցին, որ խիստ չափազանցված են մենաշնորհների դեմ պայքարի արդյունքները, որոնց մասին խոսում է կառավարությունը։ Իրականում իշխանափոխությունից հետո շուկայում շատ բան չի փոխվել։ Առաջվա նման, գներն անհասկանալի բարձրանում և իջնում են, դա տեղի է ունենում միաժամանակ բոլորի մոտ, ինչպես նախկինում էր, շուկայում մրցակցային երևույթներ չեն նկատվում։ Իսկ այն, […]

ԵՊՀ-ում նոր խռովություն է հասունանում: Լուրջ մարտեր են մղելու համալսարանը սորոսացնելու դեմ. Իրատես

Ասում են, թե ԵՊՀ-ում նոր խռովություն է հասունանում: Չնայած այն հանգամանքին, որ ԵՊՀ ռեկտորի իրական թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը «հանգիստ է մտել պրոցեսի մեջ», չի լարում մթնոլորտը, փորձում է փափուկ քաղտեխնոլոգիայով` «ճանկռտելով», հասնել ռեկտորի բաղձալի աթոռին: Միջանկյալ լուծմամբ էլ ԺՊ նոր ռեկտորը` Գեւորգյանն է փորձում «սեւ» գործերն անձամբ անել` ազատվել սորոսականների չսիրած կադրերից, իրենց ազատությունը պահած […]

Ինչո՞ւ են սորոսականները սիրում Սասուն Խաչատրյանին եւ ատում Արթուր Վանեցյանին. Հրապարակ

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում բուռն քննարկում է ընթացել, թե ով է մեղավոր, ինչ անել։ Սորոսականներն ու նրանց հարող մի քանիսը, որոնք խմբակցությունում մոտ 20 հոգի են և շատ միասնական, միաբերան պնդել են, որ դա Արթուր Վանեցյանն է արել։ Նրանց նեգատիվ վերաբերմունքն ԱԱԾ տնօրենի հանդեպ արդեն աչք է զարնում, մանավանդ՝ ՀՔԾ […]

Ջերմուկի Աշոտը լուծել է հարցերը Փաշինյանի իշխանության հետ. Ժամանակ

Ազգային ժողովում «Նոյի» փոխարեն այլեւս «Բյուրեղ» են խմում: Խորհրդարանի աշխատակազմը որոշել է, որ պետական բյուջեի միջոցները պետք է ուղղվեն ոչ թե Ռուբեն Հայրապետյանի, այլ Աշոտ Արսենյանի ընկերությանը: Որեւէ մեկը չի հարցրել պատգամավորների կամ աշխատակազմի կարծիքը, իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել. Հայրապետյանը չի հարաբերվում իշխանության հետ, մինչդեռ Արսենյանը, ըստ տարածվող լուրերի, լուծել է իր հարցերը Փաշինյանի […]

Կառավարության զեկույցի տվյալները կեղծ են /տեսանյութ/

Արդյո՞ք տնտեսությունում վերացել են մենաշնորհները։ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում գործադիրը ներկայացրել է թվեր, որոնք հակասում են Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալներին։

Պրահայի դատարանը հնարավոր է համարել Նարեկ Սարգսյանի արտահանձնումը

Պրահայի դատարանը հնարավոր է համարել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի արտահանձնումը, հայտնում է Tyden.cz-ը: Համաձայն Չեխիայի օրենսդրության՝ արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի երկրի արդարադատության նախարարը: Պրահայի դատարանի ներկայացուցիչը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, նախարարը նույն տեսակետը կունենա։    

Փաշինյանը՝ «երկարակյացների՞», թե՞ «ժամանակավորների» ցանկում

Որքանո՞վ ժամանակավոր կլինի Փաշինյանի իշխանությունը. այս հարցի վերաբերյալ հայաստանյան և միջազգային դիտորդների կարծիքները բաժանված են երկու մասի: Դիտորդների մի մասի կարծիքով թե՛ Հայաստանում և թե՛ երկրից դուրս Նիկոլ Փաշինյանին համարում են «ժամանակավոր» կառավարիչ: Նույնիսկ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ անցած դեկտեմբերի 9-ի ընտրություններում Փաշինյանը հիմնավոր հաղթանակ արձանագրեց, և այն ընդունվեց հանրության մեծ մասի կողմից: Փաշինյանի «ժամանակավոր» լինելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված