Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում`
Հունիսի 18-23-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Հունիսի 18-23-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հունիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.90C (1989թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.30C (1971 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.50C