14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Զոհերի հարազատները ևս 10 տարի կօգտագործվեն քարոզչական նպատակով․ Հրապարակ

Վերջին 10 տարիների ընթացքում ընդդիմությունը, որի մի մասն այսօր իշխանություն է, Մարտի 1-ի զոհերի հարազատներին մի օր ԱԺ էր տանում, մի ուրիշ օր՝ նախագահական, մեկ այլ անգամ էլ՝ դատախազություն՝ պահանջելով բացահայտել, թե ում պատճառով են եղել զոհերը: Զոհերի հարազատներն ամբողջ 10 տարի օգտագործվել են քարոզչական նպատակով։ Երեկվա ընդդիմությունն այսօր իշխանություն է, բայց չբացահայտված են մնում […]

Ապրիլյան քառօրյան ուսումնասիրե՞լ, թե՞ ոչ․ զրույց ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի հետ

Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Պե՞տք է արդյոք ռազմական և անվտանգության խնդիրները քննարկել խորհրդարանում։ Կարծիքները բաժանվում են։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը այս, Արցախյան կարգավորման և հայ-ռուսական հարաբերությունների շուրջ զրուցել է նախկինում իշխող ՀՀԿ խորհրդի անդամ, 2017-2018 թթ․ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ։ civilnet.am

Փաշինյանի ինքնախոստովանությունը. Տեր-Պետրոսյանի ռեինկարնացիան

Ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի և օրերս տեղի ունեցած հայ զինվորի սպանության ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր այն քարոզչական գիծը, ըստ որի՝ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք հրադադարի ռեժիմի խախտմանն են նպաստում և անգամ պատրաստ են հողեր հանձնել, որպեսզի վնասեն ՀՀ կառավարությանը: Նա այսօր, առանց անուն տալու, կրկին մեղադրանքներ հնչեցրեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին: Փաշինյանն […]

«Քննիչ հանձնաժողովը նախ և առաջ պետք է քննի Նիկոլ Փաշինյանին». Էդուարդ Շարմազանով

«Քննիչ հանձնաժողովը նախ և առաջ պետք է քննի Նիկոլ Փաշինյանին Նեոբոլշևիկյան ռեժիմը շարունակում է տարատեսակ տեսարանների շքերթը:  Վերջերս Նիկոլ Փաշինյանի ցուցումով ԱԺ-ում ստեղծվեց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմական իրադարձությունների քննող հանձնաժողով: Փաշինյանական քարոզչամեքենան ջանք ու եռանդ չի խնայում այս հանձնաժողովի ստեղծումը ներկայացնել որպես դարակազմիկ երևույթ: Եթե հանձնաժողովականները իրոք ցանկանում են քննել մանրամասները, ապա նախ և առաջ […]

Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը չեն մասնակցում «Իմ քայլի» նիստերին. «նյարդերի վրա ազդում են». Հրապարակ

Իշխանական մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը չեն մասնակցում խմբակցության նիստերին։ Ասում են՝ խմբակցության ոչ կառուցողական քննարկումներն ազդում են նրանց նյարդերի վրա։ «Ո՞վ ասաց՝ չեն մասնակցում»,- մեր հարցին հարցով պատասխանեց Հակոբ Սիմիդյանը։ Մե՛նք ենք տեսնում։ «Դուք սխալ եք տեսնում»,- վստահաբար պնդեց նա։ Ի դեպ, իշխող խմբակցությունում արմատավորված ավանդույթները նույնպես ազդում են որոշ պատգամավորների վրա, […]

Խայտառակ վիճակ. Շինանյութի վաճառքի ծավալները կրկնակի նվազել են. Ժամանակ

Հայաստանի խոշոր գործարարներից ով զբաղված է շինանյութերի արտադրությամբ և վաճառքով, երեկ մեզ բողոքեց, որ շինանյութի վաճառքի ծավալները անցած տարվա համեմատ կրկնակի նվազել են: «Իմ վճարած հարկերից էլ է դա երևում, և ինձ թվում էր, որ կհետաքրքրվեն, կհարցնեն, թե որն է պատճառը, գուցե ես եմ հարկերը թաքցնում: Բայց բոլորի մոտ է այդպես, սա համատարած բնույթ է […]

Փաշինյանի վտանգավոր «աջափսանդալները»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում իր էպատաժային գործելաոճից և շարունակում է թեժացնել ներքաղաքական իրավիճակը երկրում, ինչպես նաև լարում է հարաբերություններն Արցախի հետ… Այս ամենն ունի երկու բացատրություն. կամ Փաշինյանը միտումնավոր է այս ամենն անում՝ կեղծ օրակարգերի միջոցով շեղելով հասարակության ուշադրությունը կառավարության բացահայտ ձախողումներից, կամ էլ այս «վհուկների որս օպերացիայի» նպատակը սեփական իշխանության ամրապնդումն է, […]

Հայաստանում բենզինը շարունակում է թանկանալ. Ժողովուրդ

Հայաստանում բենզինի գինը շարու­նակում է բարձրանալ: Այս մասին են վկայում նաև պաշտոնական տվյալնե­րը:  Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա մայիսին, ապրիլի համե­մատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 2.7 և դիզելային վառելիքի՝ 3.1 տոկոս գնաճ: Ի դեպ, այսօր մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը հան­րապետության բենզալցակայաններում վաճառվում է 430 դրամով, իսկ պրեմիումը՝ 450 դրամով:  Մինչդեռ ռեգուլյար տեսակի բենզինի […]

Ինչեր ասես, որ չի տեսնում ԱԺ ամբիոնը: Ասմունքեք, երգեք, պարեք, բայց ոչ խորհրդարանում. Իրատես

Ինչեր ասես, որ չի տեսնում Ազգայի ժողովի ամբիոնը. էլ օլիգարխներ, էլ շշի հարվածի սպառնալիքի տակ ելույթ ունեցող ապագա վարչապետ, էլ անդրդվելի ու գոռգոռացող կին երեսփոխաններ, էլ տրանսգենդեր կին, օրեր առաջ էլ՝ ասմունքի պապակը հագեցնող պարմանուհի: Ազգային ժողովի տեխնիկական անձնակազմը եթե իմանար, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի ելույթը ոչ թե քաղաքական օրակարգի կամ օրենսդրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի