12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ովքե՞ր և ինչպե՞ս են գծում մեր ուր գնալու քարտեզը. Լիլիթ Գալստյան

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որում անդրադառնում է միջազգային հարթակներում Հայաստանի գործունեությանը։ Գրառման մեջ ասվում է. «Գրեթե մեկ տարի մշակույթի նախարարություն չունենալն, իսկ ավելի ճիշտ՝ ոլորտն արկածախնդրության, անհեռատեսության ու դիլետանտիզմի ճիրաններում կաթվածահար անելն ու անգործության մատնելն իրեն երկար սպասել չտվեց։ Օրերս Բաքվում մեկնարկեց ՅՈՒՆԵՍԿՕ-Ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ […]

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Այս մասին տեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը և ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր։

Նախարարն աշխատանքի տեղավորման գործակալ չէ. սա ի գիտություն բոլորին. Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը աշխատանքի տեղավորման գործակալ չէ. սա ի գիտություն բոլորին, առանց բացառության: Շնորհակալություն, հաջողություն:

Մեկնարկել է ՀՅԴ Արցախի կառույցի Շրջանային ժողովը

Հուլիսի 6-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում մեկնարկել է ՀՅԴ Արցախի կառույցի Շրջանային ժողովը: Ժողովին մասնակցում են ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներ, ՀՅԴ Արցախի շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի անդամներ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, պատվիրակներ ՀՅԴ Արցախի բոլոր շրջանային մարմիններից եւ հրավիրյալ ընկերներ: Ժողովն ամփոփելու է շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի գործունեությունը, գնահատելու է քաղաքական […]

Վթար՝ Վայոց Ձորում. պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 5-ին, ժամը 16:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կեչուտի ջրամբարի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ.Մ., ծնված 1970 թ.) […]

Պայթյուն՝ Ադրբեջանի զորամասերից մեկում. երկու զինծառայող մահացել է

Հուլիսի 6-ի առավոտյան Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ պայթյունը գրանցվել է զինծառայողներից մեկի կողմից տանկի արկի հետ անզգույշ վարվելու հետևանքով։ Պատահարի հետևանքով մահացել է երկու զինծառայող՝ Աղալարով Ամիդդին Շախմալի օղլուն և Սալահով Սամիր Չինգիզ օղլուն։ Եվս մեկ զինծառայող՝ Մամեդով Նուրլան Ռահիմ օղլուն, ստացել է վնասվածքներ։ 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգան հետ

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ: Վերջինս բարձր է գնահատել վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին տարբեր ոլորտերնում: «Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք Ձեզ […]

Կան մարդիկ, որ փորձում են ամեն ինչ անել, որ իրավունքների պաշտպանությունը ցուցադրեն որպես խառնաշփոթություն. Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ թվում է բոլորիս արդեն պարզ է, որ դրական փոփոխությունները թե՛ մեր անձնական կյանքերում, թե՛ մեր հասարակության մեջ շատ թանկ են տրվում: Դրական փոփոխության համար հարկավոր է իմաստություն, ուժ ու պատրաստակամություն, ինչը մենք բոլորս ունենք: Հիմա, կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն […]

Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի և բնակարանային շուկայում. 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է․ «Իշխանափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը շատ էր հպարտանում անշարժ գույքի շուկայի աննախադեպ ակտիվությամբ` դա պայմանավորելով նրանով, որ հեղափոխությունից հետո արտերկրում բնակվող մեր հայրենակիցները շտապում են տեղափոխվել Հայաստան։ Թե որքանո՞վ էր հիմնավոր վարչապետի այս պնդումը, ապացուցելու անհրաժեշտություն չկա։ Մեծ հայրենադարձությունն այդպես էլ տեղի չունեցավ։ Իսկ այն, ինչ այսօր կատարվում է անշարժ գույքի […]

Ոստիկանությունում աշխատավարձերի բարձրացումը բլեֆ է. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցիալ-տնտեսական ոլորտում եզակի ձեռքբերումներից մեկը՝ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի միջինը 20 տոկոսով բարձրացումն էր, որի մասին պարոն Փաշինյանը հպարտորեն հայտարարեց սույն թվականի ապրիլի 17-ին…  Սակայն այսօր պարզեցի, որ աշխատավարձերի բարձրացում, որպես այդպիսին, տեղի չի ունեցել… Հիմա բացատրեմ` ինչու եմ եկել այդ եզրահանգմանը… Այսպես, ոստիկանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի