Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժեց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ պաշտպանյալին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը: Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Բաղդասարյանը միջնորդել էր Գրիգորյանին անհապաղ ազատ արձակել` արտերկրում բուժվելու համար կամ 10 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել նրա խափանման միջոցը: Մեղադրող կողմն առարկել էր միջնորդության դեմ: […]





































