Սասուն Միքայելյանը հայտնվել է երկու քարի արանքում. Իրավունք
Թեպետ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից իրենց պատգամավորներին հորդորում են, որ եթե դեմ են Ստամբուլյան, տխրահռչակ կոնվենցիայի վավերացմանը, ապա «հանգիստ նստեն տեղները» ու աչքի չընկնեն, իսկ եթե կողմ են՝ զբաղվեն դրա ակտիվ քարոզչությամբ, բայց իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս։ Այն այլեւս քաղաքական հարց չէ, այլ դարձել է լակմուսի թուղթ։ Կոնվենցիային կողմ լինելու խարանը ոչ ոք չի ուզում դաջել իր ճակատին։ Կոնվենցիային դեմ կամ կողմ լինելը ազգային կամ հակազգային լինելու հատկանիշ է ձեռք բերում՝ անկախ աշխարհաքաղաքական նախընտրություններից ու ճաշակից։
Այս ամենը հաշվի առնելով՝ «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտնվել է երկու քարի արանքում։ Նա մի կողմից՝ յուր շրջապատին վստահեցնում է, որ գնալու է եւ միանա կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին, մյուս կողմից՝ փորձում է ձգձգել՝ տարբեր պատճառաբանություններով։ Թե արդյոք իր մեջ այդքան ինքնուրույնությունը կգտնի Ս. Միքայելյանը՝ եւս մեկ անգամ հակառակվելու իր քաղաքական թիմին եւ փրկելու իր դեմքը, ցույց կտա ժամանակը:
Այս եւ այլ հրապրակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: