22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Շուտով ներկայիս քաղաքապետը հրաժարական կտա՝ հասկանալով, որ այս “սերիալում” իրա դերը սպառված է».Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևան քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակը միանշանակ չի բխում իշխանությունների շահերից։ Օրեցօր ավելի է ահագնանում բողոքի ալիքը, ինչը իհարկե շատ կանխատեսելի է նման խայտառակ վիճակի համար։

Հարց է ծագում, թե ի՞նչ են անելու՝ այս բաղոքի դեմն առնելու համար։ Տարբեր ԶԼՄ-եր և անհատներ կանխատեսում են արտահերթ քաղաքային ընտրություններ։
Իմ կարծիքը այլ է։ Ես վստահ եմ, որ արտահերթ ընտրություններ չեն լինի մի շատ պարզ պատճառով. Եթե իշխանությունները գնան այդ քայլին՝ ապա միանշանակ պարտություն կկրեն ԲՀԿ-ից, ինչն իրենց պլանների մեջ հաստատ չի մտնում։

Շատ հավանական եմ համարում, որ շուտով ներկայիս քաղաքապետը հրաժարական կտա՝ հասկանալով, որ այս “սերիալում” իրա դերը սպառված է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման զարգացում պլանավորված չէր, իշխանությունները չեն բերել ավագանու մեջ գեթ մեկ այլ պոտենցիալ քաղաքապետի թեկնածու, իսկ քաղաքապետ կարող է լինել միայն ավագանու գործող անդամ։
Կարծում եմ, որ միակ լուծումը որին կհանգեն իշխանությունները, դա ներկայիս կենտրոնի թաղապետ՝ Վիկտոր Մնացականյանին Երևանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակելն է։ Նա կշարունակի մնալ պաշտոնակատար մինչ մյուս հերթական ընտրությունները։ Ասեմ ավելին՝ օրենքի տեսանկյունից սա անհնարին է։ Բայց դե ինչ օրենք, ինչ բան»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ