23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կասեցվել են դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները

Ժամանակավորապես կասեցվել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Այս տեղեկությունը հաստատեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը: 
«Հաստատում եմ, մնացած մանրամասների մասին վաղը ԲԴԽ-ն հանդես կգա հայտարարությամբ»,- ասաց Բեքմեզյանը:

NEWS.am-ի հետ զրույցում դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ տեղյակ չէ իր լիազորությունները դադարեցնելու որոշումից։ 

«Ձեզնից եմ առաջին անգամ լսում, ինձ ոչ ոք չի իրազեկել»,- ասաց նա` նշելով, որ դեռ արձակուրդում է։
Հիշեցնենք, որ դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման վերաբերյալ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, ինչպես նաեւ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Ոստիկանություն։ Ըստ փաստաբանի՝ դատավորի աշխատասենյակը կնիքվել էր մինչեւ դատարանի կողմից խուզարկության թույլտվության որոշման ստանալը, ինչն ըստ նրա` ապօրինի է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 16-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են, ապա՝ կնիքել։ Գեորգի Մելիքյանը  տեղեկացրել էր, որ դատավորի աշխատասենյակում  կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։ Ըստ նրա՝ այս կերպ խոչընդոտվել է Գրիգորյանի կողմից արդարադատության իրականացումը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է, նա փոխել էր  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը` ազատ արձակելով նրան։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ