11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Վերելակն ընկել է, ներսում քաղաքացի կա

Հուլիսի 11-ին՝ ժամը 11:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:  

Փաշինյանի դուստրը` Մարիամը դաստիարակչական խորագրով ստատուս է գրել

Փաշինյանի դուստրը` Մարիամը դաստիարակչական խորագրով ստատուս է գրել, էլի կիզակետում են հայտնվել լրատվամիջոցները: Նիկոլի դուստրը գտնում է, որ հանրությունը պետք է իմանա որոշ լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրների մասին: Դե, հմի ըստեղ են ասել, ա’յ հորդ Աստծուն մեռնեմ, էտ նույն հանրությունը պետք է իմանա, թե Ձեր ընտանիքին պատկանող լրատվամիջոցը տարիներ շարունակ ի՞նչ ֆինանսական խողովակներից է սնվել, երբ […]

Առայժմ միայն ձեռնարկություններ են փակվում և արտագաղթն է շարունակվում

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձերը:  Սակայն, լավ կլիներ, որ հայտարարվեր նաև, թե որքա՞ն է շարունակվելու գնաճը, սղաճը և քանի՞ աշխատատեղ է ստեղծվելու առաջիկայում, ինչքա՞ն ներդրումներ են արվելու…Եվ ներդրումներ լինելու ե՞ն առհասարակ, թե՞ ոչ…Իրական, իսկական […]

Ինչպես են մարդիկ ողջ-ողջ այրվում «ԳԱԶԵԼ»-ի մեջ. ողբերգական ավտովթարից նոր տեսանյութ է տարածվել

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով զոհերի թիվը […]

Հեղափոխական արժեքներից հեռացում: Իշխանական պատգամավորը քննադատում է «պադավատիզմը»՝ ծառայողական մեքենաների ավելացումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Հրաժարվում եմ հասկանալ որևէ տրմաբանություն, որ կարող է դրված լինել թվով 6 տեսչական մարմինների ղեկավարներին ծառայողական ավտոմեքենա տրամադրելու կառավարության որոշման նախագծի հիմքում: «Պադավատիզմի» մշակույթը հետզհետե չեզոքացնելու, եղածները կրճատելու փոխարեն նորանոր պաշտոնատար անձանց այդ արտոնությամբ հարկատուների հաշվին օժտելը համարում եմ հեղափոխության հռչակած արժեքներից […]

«Գոնե տուրիստների համար արեք, ամո՛թ է». բաց նամակ Կոտայքի մարզպետին

Ճարտարապետ, պատմաբան Սերգո Տոնոյանը գրում է. «Բաց նամակ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին. էտալոնային մարզի մեծարգո պարոն մարզպետ, մարզկենտրոն Հրազդանում` ձեր աշխատասենյակում նստած, արդյոք տեղյա՞կ եք ոչ միայն ձեր մարզի, այլ ամբողջ հանրապետության ամենաշատ այցելուներ ապահովող Գառնի գյուղի տրանսպորտի խնդրին։ Լուսաբանեմ, որովհետև ծանոթ լինելու պարագայում, հատկապես վերջին ողբերգական իրադարձություններից հետո, արդեն իսկ ձեռնամուխ եղած կլինեիք խնդրի […]

Վարչապետը խոստանում է բարձրացնել կենսաթոշակները

Հուլիսի 1-ից արդեն զինվորականների աշխատավարձերը բարձրացել են: Նաև մենք գիտենք, որ սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը : Որոշում է կայացվել, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Կփորձենք միանգամից մեկ ծրագրի շրջանակներում լուծել 1988 թվականի երկրաշարժի արդյունքում բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց […]

Նիկոլը վախեցա՞ծ է … «Ժողովրդի վարչապետը» թիկնապահներով շրջապատված փախչում է ժողովրդից /տեսանյութ/

Նիկոլը վախեցա՞ծ է… Ի՞նչ իմաստ ունի ինքնաբուխ ակցիայի մասնակիցներից պաշտպանվել ոստիկանական երեք շերտ պատնեշով, այդ էլ այն դեպքում, երբ իբրև թե ժողովրդի վարչապետն ես… Տապալման շունչը թիկունքին է զգում սցենարածին քայլիշխանության դըմփամիտ առաջնորդը… Գրում է Վահե Եփրիկյանը: Երեկվանից սոցիալական հարթակներում ակտիվ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպը: Մեկ տարի առաջ Հայաստանում էր Գերմանիայի կանցլեր […]

Մարդասպանը ազատության մեջ է, իմ տղան՝ նստած. բողոքի ակցիա կառավարության մոտ /տեսանյութ/

Ցմահ դատապարտյալների ծնողներն ու որդիները այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Վերջիններս հայտարարեցին՝ բանակում մանր խուլիգանության համար իրենց որդիներին  դատապարտել են ցմահ ազատազրկման: «19 տարեկան տղաներ են եղել չեն հասկացել ինչ են անում»,-ասում էին նրանք: Բողոքողների պահանջը կառավարությունից մեկն է՝ իրենց ընդունած օրենքը գոնե ճիշտ կիրառեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի