03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաստաբան Միհրան Պողոսյանը պատրաստ է ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը

Փաստաբան Միհրան Պողոսյանը պատրաստ է ստանձնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը պաշտպանությունը։

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սանձազերծված հետապնդումը պայմանավորված է միմիայն վերջինիս կողմից հայտնի գործով իշխանություններին ոչ հաճո որոշման կայացմամբ, իսկ ՀՀ գլխավոր դատախազություն կոչվածը սույն քրեական գործը դատավորի վարույթից «խլելու» այլ տարբերակ չի գտել քան ապօրինի քրեական հետապնդում հարուցելը, ուստի ես՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Միհրան Պողոսյանս(արտոնագիր 1112) ստանձնում_եմ_դատավորի_պաշտպանությունը», – Facebook-յան իր էջում գրել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը` քրեական գործ հարուցել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ և ժամանակավորապես կասեցնել նրա լիազորությունները որպես դատավոր։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ