09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դատավոր Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցելով՝ Հայաստանում պետական մակարդակով կասկածի տակ են դնում Արցախի անկախությունը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործը, բացի իրավական կոնտեքստից, ունի նաև քաղաքական բաղադրիչ:

Ի՞նչ է արել դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Արցախի երկու նախագահների միջնորդությամբ ազատ է արձակել Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ստացվում է մի պատկեր, որում դատավոր Դավիթ Գրիգորյանը ուղղակի ձևով ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Թե իրավական առումով ի՞նչ ընթացակարգեր գոյություն ունեն չճանաչված պետության ղեկավարների միջնորդությունը բավարարելու համար, դա արդեն կարծում եմ համապատասխան մասնագետների գործն է: Դատավոր Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցելով՝ Հայաստանում արդեն իսկ պետական մակարդակով կասկածի տակ են դնում Արցախի անկախությունը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Տպավորություն է, որ մեզանում պետական մակարդակով տարվում է հակահայկան ու պրոադրբեջանական գործընթաց:

Քանի ուշ չէ, դեմը պետք է առնել:

Աղվան Պողոսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ