Ժողովուրդը չի կարող թելադրել, թե դատարանն ինչ որոշումներ կայացնի. Հանրային խորհուրդը մտահոգված է
Հանրային խորհուրդը մայիսի 20-ին արտահերթ նիստ է անցկացրել՝ քննարկելու Հայաստանի դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ինչպես հաղորդվում է, խորհրդի անդամները նախ անդրադարձել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչին։ Հնչել են տարբեր կարծիքներ ու դիրքորոշումներ, սակայն շատերը լուրջ մտահոգություն են հայտնել այդ երևույթի վերաբերյալ՝ նշելով, որ նման գործելաոճը չի բխում […]