13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Խորհրդարանական ընտրությունները՝ մայիսի 10-ին /Տեսանյութ/

Tasnim-ի փոխանցմամբ՝ մայիսի 10-ին նշանակված ընտրությունների երկրորդ փուլում Իրանի խորհրդարանի մնացած 45 տեղերի համար պայքարելու է 90 թեկնածու: Նշենք, որ երկրի 22 ընտրատեղամասերում թեկնածուները չեն կարողացել ապահովել ձայների բացարձակ մեծամասնությունը (ավելի քան 50%) մարտի 1-ի առաջին փուլում։ Միաժամանակ հայտարարվել է, որ  ընտրությունների գալիք երկրորդ փուլը կանցկացվի էլեկտրոնային քվեարկության միջոցով: Ընտրական շտաբի ներկայացուցիչը նշել է, որ […]

Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ,. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված «սահմանային ճշգրտումներին», իսկ իրականում` միակողմանի զիջումներին, իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է: Որքան հասու, երևացող և չերևացող աշխատանքներից ու հայտարարություններից է պարզ դառնում, իշխանությունը «սահմանային […]

Պաղեստինի առաջնորդը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել իսրայելական հարձակումը /Տեսանյութ/

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել  է, որ ԱՄՆ-ն միակ երկիրն է, ով կարող է կանգնեցնել  Ռաֆահի վրա իսրայելական հարձակումը: Նշենք, որ Ռաֆահը Գազայի հարավում գտնվող քաղաք է, որտեղ ավելի քան մեկ միլիոն փախստականներ են ապաստանել: Պարոն Աբասը, ով ղեկավարում է օկուպացված արևմտյան ափի մի մասը, ասում է, որ ցանկացած հարձակում կարող է հանգեցնել պաղեստինցիների փախուստին […]

Թբիլիսում բազմահազարանոց ցույցը ճնշվել է /Տեսանյութ/

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ կիրակի գիշերը  «օտարերկրյա գործակալների մասին»  օրենքի դեմ բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել, որը խաղաղ չի ավարտվել: Կեսգիշերին մոտ ցուցարարները մի քանի անգամ փորձել են քանդել օրենսդիր շենքի մոտ տեղադրված արհեստական ցանկապատերը՝ ցանկանալով մոտենալ բեմին: Ոստիկանները կանխել են բեմին մոտենալու փորձերը, ինչից հետո իրավապահների ու ցուցարարների միջև բախումներ են սկսվել։ Ոստիկանները ցուցարարների […]

ԱՄՆ-ում պտտահողմերը 5 մարդու կյանք են խլել /Տեսանյութ/

ԱՄՆ կենտրոնական նահանգներում տորնադոյի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ: Զոհերի թվում կա նաև  չորս ամսական երեխա: Ուրբաթ օրը սկսված փոթորիկներից հետո տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության: Օկլահոմայի նահանգի առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ մոտ 100 վիրավոր է գրանցվել։ Մահվան դեպքերից չորսը տեղի են ունեցել Օկլահոմայում, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

րավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել: Բոլորին հայտնի «անվրեպ» կալանավորող մյուս դատավորներն, ի տարբերություն Մասիս Մելքոնյանի, իրենց թույլ չեն տալիս սահմանափակել պաշտպանական կողմի հարցերը քննիչին կամ դիրքորոշումների ներկայացումը: Մասիս Մելքոնյանն այդպիսի «ձևականությունների» հետևից ընկնողներից չի: Պետք է հիշել, սակայն, որ իրավունքն […]

Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից բռնագանձել 25 միավոր անշարժ գույք և շուրջ 35 միլիարդ դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել, որով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել 25 միավոր անշարժ գույք։ Այս մասին ԱԺ-ում տարեկան հաշվետվություն ներկայացնելիս հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Բացի այդ դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից բռնագանձել 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված